Իր բողբոջն ընձյուղեց թզենին, ծաղկած որթերն իրենց հոտը բուրեցին։ Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։
ԵԶԵԿԻԵԼ 15:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Մարդո՛ւ որդի, բոլոր այն ճյուղերի փայտերի համեմատությամբ, որ անտառի ծառերից են, ինչի՞ կծառայի որթատունկի փայտը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մարդո՛ւ որդի, որթատունկի փայտն ի՞նչ առավելություն ունի մյուս փայտերից, որ գտնվում են անտառի ծառերի ճյուղերի մեջ։ |
Իր բողբոջն ընձյուղեց թզենին, ծաղկած որթերն իրենց հոտը բուրեցին։ Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։
Առավոտ կանուխ ելնենք այգիները, տեսնենք, թե ծաղկե՞լ է որթը, ծաղկե՞լ է նոճին, ծաղկե՞լ նռնենին։ Այնտե՛ղ կտամ քեզ իմ ստինքները։
Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստված ողորմեց Իսրայելին, փո՛ղ փչեք, երկրի հիմքե՛ր, ուրախության կանչե՛ր արձակեք, լեռնե՛ր, բլուրնե՛ր և նրանց վրա գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Աստված փրկեց Հակոբին, և Իսրայելը պիտի փառավորվի։
Ես քեզ տնկեցի իբրև ամբողջովին ազնիվ և պտղաբեր որթատունկ. ինձ համար ինչո՞ւ դառնության փոխվեցիր, ո՛վ դու, օտարացած որթատո՛ւնկ։
Մի՞թե նրանից փայտ կարող են վերցնել՝ որևէ գործիք սարքելու համար, կամ նրանից մի ցից կարող են վերցնել՝ դրանից աման կախելու համար։
Բայց բարկությամբ ջարդվեց ու գետնին տապալվեց։ Խորշակը նրա ճյուղերը չորացրեց։ Այսպիսով նրանից վրեժ լուծվեց, և նրա զորավոր գավազանը չորացավ։ Կրակն էլ ճարակեց այն։
Ճյուղառատ, պտղալից որթատունկ է Իսրայելը. ըստ իր պտուղների առատության զոհասեղաններ ավելացրեց, ըստ իրենց հողի պարարտության արձաններ կանգնեցրին։
Դրա համար Սիոնը ձեր պատճառով կհերկվի արորով, Երուսաղեմը կլինի մրգապահների հյուղակի պես, իսկ տաճարի լեռը՝ մայրիների անտառի նման։
Թող ողբան նոճիները, որովհետև մայրիները տապալվեցին, և մեծապես թշվառացան մեծամեծները։ Ողբացե՛ք, Բասանի՛ կաղնիներ, որովհետև քանդվեց ծառախիտ անտառը։