Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 10:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ այն մարդուն, որ պատմուճան էր հագել, ասաց. «Մտի՛ր այդ անիվների միջև, որ քերովբեների տակ են, բուռդ լցրո՛ւ այդ քերովբեների միջև եղող կրակե ածուխներով ու շա՛ղ տուր քաղաքի վրա»։ Եվ իմ աչքի առաջ նա մտավ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ նա խոսեց քաթանով զգեստավորված մարդուն՝ ասելով. «Մտի՛ր քերովբեների տակի անիվների միջև և ափերդ լցրո՛ւ քերովբեների միջի կրակի կայծերով ու դրանք ցրի՛ր քաղաքի վրա»։ Եվ նա իմ աչքերի առաջ մտավ։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 10:2
19 Խաչաձեւ Հղումներ  

այրեց Տիրոջ տունը, թագավորի տունը, Երուսաղեմի բոլոր տները և ամեն ինչ կրակի մատնեց։


Մեղավորները թող ընկնեն նրա ցանցերի մեջ, Մինչև ես անցնեմ։


Տիրոջից երկյուղը սուրբ է Եվ մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, Միևնույն ժամանակ՝ արդար։


Քանդակված ոսկյա երկու քերովբեներ կպատրաստես և կդնես Քավության երկու ծայրերի վրա։


Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը, ցույց պիտի տա իր բազկի զայրույթը՝ սրտմտությամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահավոր բարկությամբ, ինչպես և ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով։


Կենդանի էակների մեջ մի պատկեր կար՝ նման հրաբորբոք ածուխների և նման լապտերների, որ խառնիխուռն շարժվում էր կենդանիների մեջ. կրակի լույս կար, և այդ կրակից փայլատակումներ էին դուրս ցայտում։


Երբ քերովբեները գնում էին, անիվներն էլ ընթանում էին նրանց հետևից, իսկ երբ քերովբեներն իրենց թևերն էին վեր պարզում՝ երկրից վեր բարձրանալու համար, անիվները հետ չէին դառնում, որովհետև նրանց հետ էին։


Եվ ահա այն մարդը, որ մինչև ոտնաթաթերը հասնող զգեստ էր հագել և մեջքին գոտի ուներ, պատասխանեց ու ասաց. «Արեցի այնպես, ինչպես ինձ հրամայել էիր»։


Հրեշտակը վերցրեց և խնկամանը զոհասեղանի կրակով լցրեց և այն գցեց երկրի վրա. ձայն ու որոտ, փայլատակում ու մեծ երկրաշարժ եղան։