Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 30:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը, ցույց պիտի տա իր բազկի զայրույթը՝ սրտմտությամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահավոր բարկությամբ, ինչպես և ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը և ցույց տա իր բազուկի իջնելը՝ սաստիկ բարկությամբ, լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորկով և կարկուտի քարերով։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 30:30
50 Խաչաձեւ Հղումներ  

Գնացե՞լ ես շտեմարանները ձյան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկուտի։


Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրա հասնելու, մարտի ու պատերազմի օրվա համար։


Թե՞ կարծում ես, որ Տիրոջ հետ նույն բազուկն ունես կամ նրա հետ նույն ձայնով ես որոտում։


Այն ժամանակ նա խոսելու է նրանց հետ Իր բարկությամբ Եվ խռովեցնելու է նրանց իր զայրույթով.


Աստված համբարձվեց օրհնությամբ, Մեր Տերը՝ փողի ձայնով։


Սաղմոս Դավթի Տերը թագավորում է, ժողովուրդները՝ դողում։ Նա նստում է քերովբեների վրա. երկիրը սասանվեց։


Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզորությամբ թող քարանան, մինչև որ անցնի քո ժողովուրդը, Տե՛ր, մինչև որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար։


Մովսեսը ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Տերը որոտ ու կարկուտ ուղարկեց, ու երկրի վրա սկսեց կրակ թափվել։ Տերը կարկուտ տեղացրեց եգիպտացիների ողջ երկրի վրա։


Կարկուտ էր և կարկուտի մեջ՝ բորբոքված կրակ։ Կարկուտն այնքան սաստիկ էր, որ նմանը չէր եղել եգիպտացիների ողջ երկրի վրա՝ այնտեղ մարդ բնակվելուց ի վեր։


Այդպես չի կարող լինել»։ Զորությունների Տերը քո պատվի վրա անարգանք է ուղարկելու, և քո փառքի վրա բոցավառ հուրն է բորբոքվելու։


Տերը հարվածներ պիտի հարուցի նրանց դեմ, նման այն հարվածներին, որոնք հասան Մադիամին չարչարանքների տեղում. նրա զայրույթը պիտի լինի, ինչպես Եգիպտոսից դուրս գալու ժամանակ՝ ծովի ճանապարհին։


Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է իմ բարկության ու զայրույթի գավազանը.


Ահավասիկ Տիրոջ ահավոր ու խիստ բարկությունը, որ թափվում է կարկուտի պես, և ապաստանելու ոչ մի տեղ չկա. նա նման է բուռն հեղեղներին ու հորդառատ ջրերին, որ ողողում են երկիրը, և երկրին հանգստություն է բերելու ձեռքերով։


Եվ մի ակնթարթում այցելության պիտի գա Զորությունների Տերը՝ թնդյունով, որոտումով ու բարձրաձայն կանչով, փոթորկված մրրիկով և լափող կրակի բոցով։


Մի՞թե դուք հանապազ ուրախությամբ պիտի մտնեք իմ սրբությունները, մի՞թե ամեն ժամ տոնախմբություններով, ցնծությամբ ու փողերով պիտի մուտք գործեք Տիրոջ լեռը՝ Իսրայելի սուրբ Աստծու մոտ։


Ասորեստանցիները պիտի ընկճվեն Տիրոջ ձայնից և այն հարվածներից, որ նա է հասցնելու նրանց։


Այսպես ասաց ինձ Տերը. «Ինչպես որ առյուծը կամ առյուծի կորյունը մռնչում է այն որսի վրա, որի վրա հարձակվել է, ոռնում է և լեռները լցնում իր ձայնով, այնպես որ նրանք պարտության մատնվեն, նրա բարկության սաստկությունից հալվեն, այդպես էլ իջնելու է Զորությունների Տերը Սիոն լեռան և նրա բլուրների վրա»։


Եթե կարկուտ էլ թափվի, ձեզ վրա չի գալու։ Անտառում բնակվողները նույնպես պիտի լինեն այնպես ապահով, ինչպես նրանք, որոնք դաշտում են։


Անօրեններն արտաքսվեցին Սիոնից. դողն է բռնել ամբարիշտներին։ Եվ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ, որ կրակը բորբոքվել է, կամ ո՞վ պիտի հայտնի ձեզ հավիտենական կայանի մասին։


Հովանի պիտի լինի տոթի դեմ, և ապաստարան ու ծածկ՝ սաստկաշունչ եղանակի ու անձրևի դեմ։


Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղե՛մ, և հագի՛ր քո բազկի զորությունը, զարթնի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես վաղեմի ժամանակներում։ Մի՞թե դու նա չես, որ հատեցիր լայնությունը, վանեցիր վիշապին. Դու այն չե՞ս,


Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։


Տերը երդվեց իր փառքով և իր բազկի զորությամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տա քո թշնամիների ձեռքը, և օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու հոգնեցիր,


Ահա գալու է Տերը իբրև կրակ, և նրա կառքը՝ իբրև մրրիկ, որպեսզի բարկությամբ տա իր հատուցումը և կրակի բոցով՝ իր արհամարհանքը,


քանզի համայն երկիրը պիտի դատվի Տիրոջ կրակով, և ամեն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրավորվեն Տիրոջ ձեռքից։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա և ազգերը՝ մեկից մյուսը, չարիքներ պիտի տեսնեն, երկրի ծագերից մեծ մրրիկ պիտի բարձրանա,


Եվ քերովբեների թևերի ձայնը լսելի էր մինչև արտաքին գավիթը, նման Ամենակալի ձայնի նման, երբ խոսում էր։


Արդ, Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իմ զայրույթով հողմ եմ բերելու, որ ամեն ինչ վերացնի։ Իմ բարկությամբ անձրև է գալու՝ ողողելու համար։ Ցասումով ռմբաքար ժայռեր եմ արձակելու դրա վրա, որ տապալվի։


կասպատակեն ինչպես կառքերի շաչյունը՝ լեռների գագաթներին, ինչպես կրակի բոցի ձայնը, որ ուտում է եղեգը, ինչպես պատերազմի պատրաստված բազմամարդ ու հզոր զորքը։


Կրակ կբորբոքեմ Հռաբայի պարիսպների վրա, և պատերազմի օրն աղաղակով կուտի նրա հիմքերը, և կսասանվի իր վախճանի օրը»։


Լեռները կշարժվեն նրա ներքո, ձորերը կհալվեն, ինչպես մոմը՝ կրակի առաջ, և ինչպես զառիվայր հոսող ջուրը։


Ազգը ազգի դեմ է ելնելու, թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով, համաճարակ, երկրաշարժներ տարբեր տեղերում։


Նա իր բազկով զորություն գործադրեց, ցրեց իրենց սրտի խորհուրդներով ամբարտավաններին.


կրակի բոցով՝ պատժելու նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին։


Տերն Իսրայելի ահը գցեց նրանց մեջ և Գաբավոնում մեծ ջարդ տվեց նրանց. նրանց հալածեցին Բեթորոնի զառիվայրի ճանապարհին և կոտորեցին նրանց մինչև Ազեկա և Մակեդա։


Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին Իսրայելի որդիների առաջից, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի քարեր թափեց մինչև Ազեկա։ Կարկուտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան նրանք, որոնց Իսրայելի որդիները պատերազմում սրով կոտորեցին։


ոտքերը նման էին հնոցի մեջ ծխացող հրաշեկ պղնձի, իսկ նրա ձայնը՝ ինչպես առատահոս ջրերի ձայն։


Եվ երկնքում բացվեց Աստծու տաճարը, երևաց Աստծու Ուխտի տապանակն իր տաճարում. և եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ և ուժեղ կարկուտ։


Մինչ Սամուելը ողջակեզն էր մատուցում, այլազգիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Այդ ժամանակ Տերը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրա, և նրանք շփոթվեցին ու պարտվեցին Իսրայելից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ