Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 10:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Եվ տեսնում էի, որ ահա երկնակամարի վրա, որ քերովբեների գլխավերևում էր, իբրև շափյուղա ակ՝ գահի նման մի բան կար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Ես նայեցի, և ահա այն հաստատության վրա, որ քերովբեների գլուխների վերևում էր, շափյուղա քարի պես, գահի նմանության տեսքով մի բան երևաց նրանց վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 10:1
27 Խաչաձեւ Հղումներ  

և տեսան այն վայրը, որտեղ Իսրայելի Աստվածն էր։ Նրա ոտքերի տակ կարծես շափյուղայի աղյուսներով էր զարդարված և ջինջ երկնքի պես լուսավոր էր։


իսկ յոթ ճրագակալների մեջտեղում՝ Մարդու Որդուն նման մեկին՝ մինչև ոտքերը հասնող երկար պատմուճան հագած և կրծքին ոսկե գոտի կապած.


Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանություններն ու զորությունները։


Նա իր ներգործող զորությունը ցույց տվեց Քրիստոսով, երբ նրան հարություն տվեց մեռելներից և նստեցրեց իր աջ կողմում՝ երկնքում՝


Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց։


Իմ պահակակետում կկանգնեմ, կելնեմ ժայռի վրա և կդիտեմ՝ տեսնելու, թե ի՛նչ պիտի խոսի ինձ հետ և ի՛նչ պատասխան պիտի տա իմ հանդիմանությանը։


Եվ քերովբեներն իրենց թևերը վեր պարզեցին, անիվներն էլ նրանց հետևից բարձրացան։ Իսրայելի Աստծու փառքն էլ նրանց բոլորի վրա էր։


Սա այն կենդանի էակն էր, որին ես տեսել էի Քոբար գետի ափին՝ Իսրայելի Աստծու ներքո, ու իմացա, որ դրանք քերովբեներ են։


Տերը, խոսքն ինձ ուղղելով, ասաց.


Եվ ահա շատ օրեր անց Տերն ինձ ասաց. «Վեր կաց գնա՛ Եփրատի ափը և վերցրո՛ւ այն գոտին, որը հրամայեցի քեզ այնտեղ թաքցնել»։


Տիրոջից երկյուղը սուրբ է Եվ մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, Միևնույն ժամանակ՝ արդար։


Տերը Հեսուին ասաց. «Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մեջ գտնվող թագավորին և մարտիկներին։


Հակոբը հարցրեց. «Հայտնի՛ր ինձ քո անունը»։ Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը», և օրհնեց նրան։


Նա նրանց ու իր ունեցվածքն անցկացրեց գետով։


Եվ ասաց. «Քանի համարձակվել եմ խոսել Տիրոջ հետ, ասեմ. իսկ եթե այնտեղ քսա՞նը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի հանուն քսանի»։


Այնտեղից շրջվելով՝ նրանք եկան Սոդոմ։ Աբրահամը կանգնած էր Տիրոջ առջև։


Տերն ասաց. «Ես իմ ծառա Աբրահամից մի՞թե գաղտնի կպահեմ այն, ինչ անելու եմ։


Աբրահամը, բարձրացնելով աչքերը, տեսավ իր դիմաց կանգնած երեք տղամարդկանց։ Նրանց տեսնելուն պես իր վրանի մուտքից ընդառաջ գնաց նրանց, մինչև գետին խոնարհվեց


Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։


Եվ ահա այն մարդը, որ մինչև ոտնաթաթերը հասնող զգեստ էր հագել և մեջքին գոտի ուներ, պատասխանեց ու ասաց. «Արեցի այնպես, ինչպես ինձ հրամայել էիր»։


Երեսուներորդ տարում՝ չորրորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, երբ ես Քոբար գետի ափին գերեվարվածների մեջ էի, երկինքը բացվեց, և ես տեսա Աստծուց տրված մի տեսիլք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ