Եվ ահա ինձ մոտ ուղարկվեց սերովբեներից մեկը՝ ձեռքին այրվող ածուխ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից։
ԵԶԵԿԻԵԼ 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց թևերի տակ, նրանց չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային։ Նրանք չորսն էլ երեսներ ու թևեր ունեին։ Նրանք խառնված թևակցում էին միմյանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց չորս կողմերում՝ թևերի տակ, մարդու ձեռքեր կային, և չորսն էլ դեմքեր ու թևեր ունեին։ |
Եվ ահա ինձ մոտ ուղարկվեց սերովբեներից մեկը՝ ձեռքին այրվող ածուխ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից։
Եվ երբ քերովբեները գնում էին, իրենց չորս կողմերն էին գնում ու հետ չէին դառնում, որովհետև ո՛ր կողմը նայում էր առջևի գնացողը, նրա հետևից էլ ընթանում էին, և գնալիս հետ չէին դառնում։
Եվ այն մարդուն, որ պատմուճան էր հագել, ասաց. «Մտի՛ր այդ անիվների միջև, որ քերովբեների տակ են, բուռդ լցրո՛ւ այդ քերովբեների միջև եղող կրակե ածուխներով ու շա՛ղ տուր քաղաքի վրա»։ Եվ իմ աչքի առաջ նա մտավ։
Ամեն մեկը չորսական դեմք ուներ, ամեն մեկը՝ ութական թև, թևերի տակ էլ՝ մարդու ձեռքերի նման ձեռքեր, երեսներն էլ՝ նման մարդու երեսի։
Ձեռքի նման մի բան պարզեց և իմ գլխի գագաթին դրեց։ Հոգին ինձ բարձրացրեց երկնքի ու երկրի միջև, ինձ աստվածային տեսիլքի մեջ Երուսաղեմ տարավ ու կանգնեցրեց ներսի այն դռան մուտքի մոտ, որ դեպի հյուսիս է նայում, որտեղ գտնվում էր կիրք բորբոքող կուռքը։