Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 10:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Եվ այն մարդուն, որ պատմուճան էր հագել, ասաց. «Մտի՛ր այդ անիվների միջև, որ քերովբեների տակ են, բուռդ լցրո՛ւ այդ քերովբեների միջև եղող կրակե ածուխներով ու շա՛ղ տուր քաղաքի վրա»։ Եվ իմ աչքի առաջ նա մտավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ նա խոսեց քաթանով զգեստավորված մարդուն՝ ասելով. «Մտի՛ր քերովբեների տակի անիվների միջև և ափերդ լցրո՛ւ քերովբեների միջի կրակի կայծերով ու դրանք ցրի՛ր քաղաքի վրա»։ Եվ նա իմ աչքերի առաջ մտավ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 10:2
19 Խաչաձեւ Հղումներ  

Հրեշտակը վերցրեց և խնկամանը զոհասեղանի կրակով լցրեց և այն գցեց երկրի վրա. ձայն ու որոտ, փայլատակում ու մեծ երկրաշարժ եղան։


Կենդանի էակների մեջ մի պատկեր կար՝ նման հրաբորբոք ածուխների և նման լապտերների, որ խառնիխուռն շարժվում էր կենդանիների մեջ. կրակի լույս կար, և այդ կրակից փայլատակումներ էին դուրս ցայտում։


Երբ քերովբեները գնում էին, անիվներն էլ ընթանում էին նրանց հետևից, իսկ երբ քերովբեներն իրենց թևերն էին վեր պարզում՝ երկրից վեր բարձրանալու համար, անիվները հետ չէին դառնում, որովհետև նրանց հետ էին։


Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը, ցույց պիտի տա իր բազկի զայրույթը՝ սրտմտությամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահավոր բարկությամբ, ինչպես և ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով։


Մեղավորները թող ընկնեն նրա ցանցերի մեջ, Մինչև ես անցնեմ։


Եվ ահա այն մարդը, որ մինչև ոտնաթաթերը հասնող զգեստ էր հագել և մեջքին գոտի ուներ, պատասխանեց ու ասաց. «Արեցի այնպես, ինչպես ինձ հրամայել էիր»։


այրեց Տիրոջ տունը, թագավորի տունը, Երուսաղեմի բոլոր տները և ամեն ինչ կրակի մատնեց։


Տիրոջից երկյուղը սուրբ է Եվ մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, Միևնույն ժամանակ՝ արդար։


Քանդակված ոսկյա երկու քերովբեներ կպատրաստես և կդնես Քավության երկու ծայրերի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ