Ամեն մի պատվանդան պղնձե չորս անիվ ու պղնձե սռնի ուներ, և չորս անկյուններին՝ ավազանի տակ, դրան կպած՝ մարդու ուսի նմանություն ունեցող ձուլածո ելուստներ կային։
ԵԶԵԿԻԵԼ 1:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ահա երկրի վրա՝ չորս կենդանի էակների հետևից, յուրաքանչյուր կողմում մի անիվ էի տեսնում. անիվների կերպարանքն ու դրանց շինվածքը ոսկեքարի տեսքն ունեին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նայեցի կենդանի էակներին. ահա գետնի վրա չորս երես ունեցող ամեն մի կենդանի էակի կողքին մի անիվ կար։ |
Ամեն մի պատվանդան պղնձե չորս անիվ ու պղնձե սռնի ուներ, և չորս անկյուններին՝ ավազանի տակ, դրան կպած՝ մարդու ուսի նմանություն ունեցող ձուլածո ելուստներ կային։
Եվ այն մարդուն, որ պատմուճան էր հագել, ասաց. «Մտի՛ր այդ անիվների միջև, որ քերովբեների տակ են, բուռդ լցրո՛ւ այդ քերովբեների միջև եղող կրակե ածուխներով ու շա՛ղ տուր քաղաքի վրա»։ Եվ իմ աչքի առաջ նա մտավ։
Տեսնում էի նաև, որ ահա չորս անիվներ կային քերովբեների մոտ, ամեն մի քերովբեի հետևում՝ մի անիվ։ Եվ անիվների տեսքը կարկեհան ակի տեսքին նման էր։
Տեսա, որ դա ձայնն էր միմյանց հետ սավառնող կենդանի էակների թևերի, ձայնը նրանց հետ պտտվող անիվների և ձայնը դղրդոցի։
Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին՝ ցլի, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծվի։