Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Տեսա, որ դա ձայնն էր միմյանց հետ սավառնող կենդանի էակների թևերի, ձայնը նրանց հետ պտտվող անիվների և ձայնը դղրդոցի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 կենդանի էակների թևերի իրար դիպչելու ձայնը և նրանց հետ՝ անիվների ձայնը և դղրդալից մեծ ձայնը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 3:13
6 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Լացի անտառից շարժման ձայն լսես, այն ժամանակ հարձակվի՛ր նրանց վրա, որովհետև այն ժամանակ է Տերը դուրս գալու քո առաջ, որ պատերազմում կոտորի այլազգիներին»։


Ամեն մի պատվանդան պղնձե չորս անիվ ու պղնձե սռնի ուներ, և չորս անկյուններին՝ ավազանի տակ, դրան կպած՝ մարդու ուսի նմանություն ունեցող ձուլածո ելուստներ կային։


Եվ ահա երկրի վրա՝ չորս կենդանի էակների հետևից, յուրաքանչյուր կողմում մի անիվ էի տեսնում. անիվների կերպարանքն ու դրանց շինվածքը ոսկեքարի տեսքն ունեին։


Երբ նրանք սավառնում էին, լսում էի նրանց թևերի ձայնը՝ նման հորդառատ ջրերի ձայնին և նման Ամենակալի ձայնին։ Իսկ երբ շարժվում էին, լսում էի իրարանցման ձայն՝ նման բանակումի ձայնին։ Երբ նրանք կանգ էին առնում, թևերն էլ դադար էին առնում։


Եվ քերովբեների թևերի ձայնը լսելի էր մինչև արտաքին գավիթը, նման Ամենակալի ձայնի նման, երբ խոսում էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ