Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Ամեն մի պատվանդան պղնձե չորս անիվ ու պղնձե սռնի ուներ, և չորս անկյուններին՝ ավազանի տակ, դրան կպած՝ մարդու ուսի նմանություն ունեցող ձուլածո ելուստներ կային։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Եվ յուրաքանչյուր պատվանդան պղնձե չորս անիվ և պղնձե առանցքներ ուներ, և վերևում՝ չորս անկյուններին՝ նեցուկներ. ավազանի տակ նեցուկները ձուլածո էին՝ յուրաքանչյուրը կախված պսակազարդով։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:30
7 Խաչաձեւ Հղումներ  

Տեսա, որ դա ձայնն էր միմյանց հետ սավառնող կենդանի էակների թևերի, ձայնը նրանց հետ պտտվող անիվների և ձայնը դղրդոցի։


Ելուստների միջև գտնվող փոսիկների վրա պատկերված էին առյուծներ, եզներ ու քերովբեներ, ելուստների վրա՝ ևս. պատկերված առյուծներից և եզներից վերև ու ներքև զարդեր էին կախված։


Դրա շուրթը ներքին խոյակից մինչև վեր մեկ կանգուն էր. այդ շուրթը կլոր էր և մեկուկես կանգուն լայնություն ուներ։ Դրա եզրերի վրա քանդակներ կային, իսկ հեծանները ոչ թե կլոր, այլ քառակուսի էին։


Ամեն մի պատվանդանի չորս անկյուններն ունեին ուսանման չորս ելուստներ, և ելուստները պատվանդանի հետ միաձույլ էին։


Տեսնում էի նաև, որ ահա չորս անիվներ կային քերովբեների մոտ, ամեն մի քերովբեի հետևում՝ մի անիվ։ Եվ անիվների տեսքը կարկեհան ակի տեսքին նման էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ