Ձեր կյանքի արյան դիմաց հաշիվ կպահանջեմ բոլոր գազաններից, ինչպես նաև այն մարդուց, որը իր ձեռքով մի այլ մարդու կյանքը կառնի։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:56 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես Աստված Աբիմելեքի գլխին թափեց նրա չարիքը, որ նա գործել էր իր հոր դեմ՝ կոտորելով իր յոթանասուն եղբայրներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես Աստված հատուցեց Աբիմելեքին այն չարիքի համար, որ նա արել էր իր հորը՝ սպանելով իր յոթանասուն եղբայրներին։ |
Ձեր կյանքի արյան դիմաց հաշիվ կպահանջեմ բոլոր գազաններից, ինչպես նաև այն մարդուց, որը իր ձեռքով մի այլ մարդու կյանքը կառնի։
Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։
«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։
որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։
Երբ տեղացիները սողունին նրա ձեռքից կախված տեսան, միմյանց ասացին. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թեպետ ծովից փրկվեց, բայց Արդարությունը նրան թույլ չտվեց, որ ապրի»։
որպեսզի Հերոբոաղի յոթանասուն որդիներին հասած անիրավությունը նրա վրա գա, և նրանց արյունը հասնի իրենց եղբայր Աբիմելեքի վրա, որ նրանց կոտորեց, նաև Սյուքեմի բնակիչների վրա, որոնք զորացրել էին նրա ձեռքը, որ կոտորի իր եղբայրներին։
Սյուքեմի մարդկանց բոլոր չարագործություններն Աստված նրանց գլխին թափեց, և Հերոբոաղի որդի Հովաթամի անեծքը նրանց գլխին եկավ։