Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 9:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Ձեր կյանքի արյան դիմաց հաշիվ կպահանջեմ բոլոր գազաններից, ինչպես նաև այն մարդուց, որը իր ձեռքով մի այլ մարդու կյանքը կառնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ ձեր արյունն էլ ձեր կյանքի համար կպահանջեմ, ամեն կենդանուց կպահանջեմ, ամեն մարդուց, իր ընկերոջից մարդու կյանքը կպահանջեմ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 9:5
26 Խաչաձեւ Հղումներ  

Ռուբենը պատասխանեց ու ասաց նրանց. «Ես չասացի՞ ձեզ. “Մեղք մի՛ գործեք պատանու դեմ”, սակայն դուք ինձ չլսեցիք։ Եվ ահա նրա արյունը վրեժ է խնդրում»։


Արդ, դուք՝ չա՛ր մարդիկ, իր տանը՝ անկողնում, սպանել եք արդար մարդու։ Հիմա ես նրա արյունը պետք է պահանջեմ ձեզանից, ձեզ պիտի վերացնեմ երկրից»։


Գործի՛ր իմաստնությամբ և մի՛ թող, որ նրա ալևոր մազերը խաղաղությամբ գերեզման իջնեն։


Օքոզիայի մայր Գոթողիան երբ տեսավ իր որդիների մահը, կոտորեց ամբողջ թագավորական սերունդը,


Հովասը չհիշեց այն բարեգթությունը, որ նրա հայր Հովիդայեն ցուցաբերել էր իր նկատմամբ, և սպանեց նրա որդուն։ Իր մահվան ժամանակ Ազարիան ասաց. «Տե՛րը թող տեսնի ու դատի»։


Նրա դեմ ելան իր պալատականները և նրան սպանեցին իր տան մեջ։


Իսկ երկրի ժողովուրդը սպանեց նրանց, որոնք հարձակվել էին թագավորի վրա։ Երկրի ժողովուրդը նրա փոխարեն գահ բարձրացրեց նրա որդուն՝ Հովսիային։


Սաղմո՛ս երգեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, Նրա գործերի մասին պատմե՛ք հեթանոսների մեջ։


«Եթե որևէ մեկը հարվածի մեկին, և սա մահանա, ապա հարվածողը մահապատժի թող ենթարկվի։


Քո ազգակիցների հանդեպ նենգություն չգործես և քո մերձավորի արյան թափվելուն պատճառ չդառնաս։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Եթե որևէ մեկը հարվածի ու մարդ սպանի, մահապատժի թող ենթարկվի։


Եթե մարդ է ծեծել, և սա մահացել է, ծեծողը ևս թող մահանա։


Եթե որևէ մեկը երկաթե առարկայով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։


Եթե որևէ մեկը քարով հարվածի ու սպանի մեկին, մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։


Եթե փայտե առարկայով հարվածի ու սպանի մեկին, մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։


կամ քինախնդրության համար ձեռքով հարվածի ու սպանի նրան, հարվածողը մահվան թող դատապարտվի։ Նա մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։ Սպանվածի մերձավորը որտեղ հանդիպի նրան, թող սպանի։


որպեսզի ձեզ վրա ընկնի երկրի վրա թափված ամեն արդար արյան մեղքը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդու՝ Զաքարիայի արյունը, որին սպանեցիք տաճարի ու զոհասեղանի միջև։


Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,


Իսկ եթե մեկն ատի իր մերձավորին և դարանակալելով հարձակվի նրա վրա, հարվածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից մեկնումեկը,


ապա նրա քաղաքի ծերերը պետք է մարդ ուղարկեն, վերցնեն նրան այնտեղից ու հանձնեն սպանվածի արյունակից հարազատի ձեռքը, և թող մեռնի։


Այսպես Աստված Աբիմելեքի գլխին թափեց նրա չարիքը, որ նա գործել էր իր հոր դեմ՝ կոտորելով իր յոթանասուն եղբայրներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ