Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ Սյուքեմի աշտարակի մարդիկ լսեցին այս մասին, հավաքվեցին Բահաղ Բերիթի տան ամրոցում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ այդ բանը լսեցին Սյուքեմի աշտարակի բոլոր բնակիչները, մտան Էլ-Բերիթ աստծու տան բերդը։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:46
10 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, թող իրագործվեն քո ծառային՝ իմ հայր Դավթին քո ասած խոսքերը։


Քեզ օրհնության զոհ Պիտի մատուցեմ


Եվ մինչ նա իր Նասրաք աստծու տաճարի մեջ երկրպագում էր իր կուռքին, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախստական գնացին Հայք [𝕸 Արարատի երկիր]։ Իսկ նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ասորդանը։


Հեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծամեծ քարե՛ր գլորեք և նրանց վրա մարդի՛կ կարգեք, որ հսկեն նրանց։


Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները նորից պաշտեցին Բահաղի կուռքերին և Բահաղ Բերիթին իրենց աստվածը համարեցին։


Նրանք դուրս եկան դաշտերը, քաղեցին իրենց այգիների խաղողը, տրորեցին հնձաններում, պար բռնեցին, մտան իրենց աստծու տունը, կերան, խմեցին և անիծեցին Աբիմելեքին։


և նրան Բահաղ Բերիթի տնից յոթանասուն արծաթ տվեցին։ Դրանցով Աբիմելեքը սրիկա և ահարկու մարդիկ վարձեց, որոնք գնացին նրա հետևից։


Աբիմելեքին լուր հասավ, որ Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկ հավաքվել են։