Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, թող իրագործվեն քո ծառային՝ իմ հայր Դավթին քո ասած խոսքերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Արդ, ո՜վ Իսրայելի Աստված, թող հաստատվի քո խոսքը, որ խոսեցիր քո ծառայի՝ իմ հայր Դավթի հետ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:26
14 Խաչաձեւ Հղումներ  

Կհաստատեմ իմ երդումը, որ երդվեցի ձեր հայրերին՝ տալու նրանց այն երկիրը, որը մեղր ու կաթ է բխեցնում, ինչպես և այսօր”»։ Պատասխանեցի և ասացի. «Այո՛, Տե՛ր, թող այդպես լինի»։


Ես քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերը և քեզ համար կբացեմ աներևույթ հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ Տերը՝ Աստված։ Քեզ կանչում եմ քո անունով, ո՜վ Իսրայելի Աստված։


Պիտի ցնծան տնանկներն ու չքավորները, որոնք ջուր էին փնտրում ու չէին գտնում, և նրանց լեզուները ծարավից ցամաքում էին։ Ես՝ Տերը՝ Աստված, կլսեմ նրանց, Ես՝ Իսրայելի Աստվածը, չեմ լքի նրանց։


Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ, քո անունը թող հաստատուն մնա իմ հայր Դավթի տան վրա, քանզի ինձ գահ ես բարձրացրել բազմամարդ մի ժողովրդի վրա, որը երկրի հողի չափ շատ է։


և ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, չկա քեզ նման Աստված վերևում՝ երկնքում, ու ներքևում՝ երկրի վրա. դու պահում ես ուխտը և ողորմածություն ցուցաբերում քո ծառայի նկատմամբ, որը սրտանց գնում է քո առջևից։


Հեղին պատասխան տվեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և Իսրայելի Աստվածը թող կատարի իրենից հայցած քո բոլոր խնդրանքները»։


և տեսան այն վայրը, որտեղ Իսրայելի Աստվածն էր։ Նրա ոտքերի տակ կարծես շափյուղայի աղյուսներով էր զարդարված և ջինջ երկնքի պես լուսավոր էր։


Մի՞թե Աստված բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկնքի անսահմանությունները քեզ բավական չեն, ապա ինչպե՞ս կարող է բավականացնել իմ շինած այս տունը։


Արդ, Տե՛ր, այն խոսքը, որ ասացիր քո ծառայի և նրա տան մասին, թող հաստատ լինի հավիտյան,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ