ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մաաղոնի տունը, կամ էլ թող կրակ դուրս գա Սյուքեմի բնակիչներից ու Մաաղոնի տնից և այրի Աբիմելեքին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ապա թե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մելոնի տունը. և Սյուքեմի բնակիչներից ու Մելոնի տնից էլ թող կրակ դուրս գա և այրի Աբիմելեքին»։ |
Երբ այն երեք հարյուր եղջերափողերը հնչեցին, Տերն այնպես արեց, որ ամբողջ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձնի. և ամբողջ բանակը փախավ մինչև Բեթասետա, իսկ գնդերից մեկն էլ՝ մինչև Աբելմաուլայի բարձունքը և մինչև Տաբեթ։
Փուշն ասաց ծառերին. “Եթե դուք իսկապես ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք ծածկվե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ՝ փշից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի մայրիները”։
Եթե այսօր Հերոբոաղի և նրա տան հետ ճշմարտությամբ և արդարությամբ վարվեցիք, օրհնված լինեք դուք և ուրախացե՛ք Աբիմելեքով, և նա էլ ձեզնով թող ուրախանա։
Հովաթամը փախավ ու ազատվեց, գնաց Բերայի ճանապարհով և բնակվեց այնտեղ՝ թաքնվելով իր եղբայր Աբիմելեքից։
Աստված չար ոգի ուղարկեց Աբիմելեքի մեջ և Սյուքեմի բնակիչների մեջ, և Սյուքեմի բնակիչներն արհամարհեցին Աբիմելեքի տունը,
Աբիմելեքը և նրա հետ եղող գունդը կանգնեցին քաղաքի դարպասի մոտ, իսկ մյուս երկու գնդերը հարձակվեցին դաշտում գտնվողների վրա և ջարդեցին նրանց։
Սյուքեմի բոլոր մարդիկ և Մաաղոնի ամբողջ տունը հավաքվեցին, գնացին ու թագավոր կարգեցին Աբիմելեքին Կռվի կաղնու մոտ, որ Սյուքեմում է։