Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

44 Աբիմելեքը և նրա հետ եղող գունդը կանգնեցին քաղաքի դարպասի մոտ, իսկ մյուս երկու գնդերը հարձակվեցին դաշտում գտնվողների վրա և ջարդեցին նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

44 Եվ Աբիմելեքն ու նրա հետ եղած գունդը հարձակվեցին, կանգնեցին քաղաքի դռան առաջ, իսկ նրա երկու գնդերը հարձակվեցին դաշտում բոլոր գտնվողների վրա և զարկեցին նրանց։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:44
5 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե միմյանց խայթեք ու հոշոտեք, զգուշացե՛ք, գուցե միմյանց ոչնչացնեք։


Փուշն ասաց ծառերին. “Եթե դուք իսկապես ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք ծածկվե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ՝ փշից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի մայրիները”։


Իսկ եթե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մաաղոնի տունը, կամ էլ թող կրակ դուրս գա Սյուքեմի բնակիչներից ու Մաաղոնի տնից և այրի Աբիմելեքին»։


Նա առավ զորքը, երեք գնդի բաժանեց և դարանակալեց։ Երբ տեսավ, որ ժողովուրդը դուրս է գալիս քաղաքից, հարձակվեց նրա վրա և ջարդեց այն.


Աբիմելեքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դեմ. նրանք գրավեցին քաղաքը և նրա մեջ եղած ժողովրդին կոտորեցին, քաղաքը կործանեցին և ողջ տարածքում աղ ցանեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ