ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բռնեցին մադիանացիների երկու իշխաններին՝ Օրեբին և Զեբին։ Օրեբին սպանեցին Սորորեբայում, իսկ Զեբին՝ Ակեբզեբայում, և մադիանացիներին հալածեցին, իսկ Օրեբի և Զեբի գլուխները Հորդանան գետի այն կողմից բերեցին Գեդեոնին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ բռնեցին Մադիամի երկու իշխաններին՝ Օրեբին և Զեբին. Օրեբին սպանեցին Օրեբի վեմի մոտ, իսկ Զեբին սպանեցին Զեբի հնձանի մոտ. և հալածեցին մադիանացիներին ու Օրեբի և Զեբի գլուխները Հորդանանի այն կողմից բերին Գեդեոնին։ |
Տերը հարվածներ պիտի հարուցի նրանց դեմ, նման այն հարվածներին, որոնք հասան Մադիամին չարչարանքների տեղում. նրա զայրույթը պիտի լինի, ինչպես Եգիպտոսից դուրս գալու ժամանակ՝ ծովի ճանապարհին։
և դիզեցին նրանց վրա մեծ քարակույտ, որ կա մինչև այսօր։ Եվ Տիրոջ սաստիկ բարկությունն իջավ։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքովրի ձոր, և այդպես է կոչվում մինչև այսօր։