Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 7:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 և դիզեցին նրանց վրա մեծ քարակույտ, որ կա մինչև այսօր։ Եվ Տիրոջ սաստիկ բարկությունն իջավ։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքովրի ձոր, և այդպես է կոչվում մինչև այսօր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Եվ նրա վրա մի մեծ քարակույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։ Տերը դադարեց իր սաստիկ բարկությունից։ Այդ պատճառով այն տեղի անունը Աքորի ձոր կոչվեց մինչև այսօր։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 7:26
22 Խաչաձեւ Հղումներ  

Հովաբը վերցրեց Աբեսաղոմի դիակն ու այն նետեց անտառում մի մեծ, շատ խորունկ վիհի մեջ։ Ողջ Իսրայելը փախավ՝ ամեն մեկն իր բնակավայրը։


և թաղեց նրանց հայր Կիսին պատկանող գերեզմանում։ Նրանք արեցին այն ամենը, ինչ արքան հրամայել էր, և Աստված դրանից հետո լսեց երկրից եկող ձայնը։


Եկե՛ք այսուհետ սրտանց ուխտ դնենք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, որ նա իր բարկությունը վերացնի մեզնից։


Թող բոլոր վայրերում և քաղաքներում իշխաններ նշանակվեն և նրանք, որ օտար կին ունեն, թող գան այն ժամանակ, երբ յուրաքանչյուր քաղաքում ծերերն ու տոհմապետերը կնշանակեն, որպեսզի դատելով քավեն մեզանից այդ մեղքը և մեզանից հեռացնեն այս բանի պատճառով մեզ վրա եկած Աստծու բարկությունը»։


Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, որովհետև, Տե՛ր, Հոգիս քեզ բարձրացրի։


Այնպես չլինի, որ եգիպտացիները, որոնց միջից հանեցիր մեզ, ասեն. “Չար մտադրությամբ դուրս բերեց նրանց, որպեսզի լեռների վրա կոտորի և ջնջի նրանց երկրի երեսից”։ Մի՛ զայրացիր, հրաժարվի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց։


դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։


Անտառի մեջ պիտի լինեն հովիվների մակաղատեղերը, և Աքովրի ձորը պիտի դառնա նախիրների հանգստավայրն իմ ժողովրդի, որն ինձ է փնտրել։


իմ կյանքը գբի մեջ խեղդեցին, քար դրեցին ինձ վրա,


Նրանից վրեժխնդիր կլինեմ Բահաղիմի օրերի համար, երբ զոհ էր մատուցում նրան, ականջօղեր էր դնում, իր քառամանյակներն էր գցում, գնում էր իր հոմանիների հետևից և մոռացել էր ինձ»,- ասում է Տերը։


Եվ այնտեղից կտամ նրան իր ունեցվածքը, և Աքովրի հովիտը՝ բացելու նրա միտքը, և նա խոնարհ կդառնա այնտեղ, ինչպես իր մանկության օրերին, և ինչպես եգիպտացիների երկրից իր ելնելու օրերին»։


Պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե հագուստները և դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որովհետև ողորմած է և գթած, համբերատար և բազումողորմ և զղջում է մարդկանց չարիքների համար»։


Տերը նախանձախնդրությամբ լցվեց իր երկրի համար ու խնայեց իր ժողովրդին։


Եվ Հովնանին վերցրին ու ծովը գցեցին։ Ծովը դադարեց իր ալեկոծությունից։


Եվ աղաղակեց և ասաց ինձ. «Ահա, նրանք, որ ելնում են հյուսիսի երկիրը, հանդարտեցրին իմ բարկությունը հյուսիսի երկրում»։


այդ տղամարդու հետևից մտավ կրակարան ու խոցեց երկուսին էլ՝ իսրայելացի տղամարդուն ու այդ կնոջը՝ իր արգանդից։ Այդ ժամանակ էլ դադարեց Իսրայելի որդիների կոտորածը։


Քաղաքի ամբողջ ավարը կհավաքես փողոցները և քաղաքն ու ողջ ավարը կայրես հրով՝ Տիրոջ՝ քո Աստծու առջև, և այն ավերակի թող վերածվի հավիտյան և այլևս չվերակառուցվի։


Նրա նզովված իրերից ոչինչ չվերցնես, որպեսզի Տերը մեղմի իր բարկությունը, գթառատ լինի քո նկատմամբ, ողորմի քեզ և քեզ բազմացնի այնպես, ինչպես երդվել էր Տերը քո հայրերին,


Արևամուտին Հեսուն հրամայեց, և նրանց իջեցրին ծառերից, գցեցին այն քարայրի մեջ, որտեղ թաքնվել էին, և քարայրի մուտքին գլորեցին մեծամեծ քարեր, որոնք կան մինչև այսօր։


Հեսուն, նրա հետ և ողջ Իսրայելը վերցրին Զարայի որդի Աքարին, նրա որդիներին և դուստրերին, նրա արջառներն ու էշերը, նրա բոլոր ոչխարները, նրա վրանը, նրա ամբողջ ունեցվածքը և բերեցին Աքովրի ձորը։


Իսկ Գայիի թագավորին կախեց երկճյուղ ծառից, և նա ծառից կախված մնաց մինչև երեկո։ Արևը մայր մտնելու ժամանակ Հեսուն հրամայեց, և նրան իջեցրին ծառից, գցեցին մի փոսի մեջ՝ քաղաքի դարպասի մոտ, և նրա վրա քարերի կույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ