Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Գեդեոնը պատգամավորներ ուղարկեց Եփրեմի սահմանները և ասաց. «Իջե՛ք մադիանացիներին ընդառաջ և գրավե՛ք ջրերի կիրճերը մինչև Բեթփարա ու Հորդանան գետը»։ Եփրեմի բոլոր մարդիկ իրար ձայն տվեցին և գրավեցին ջրերի եզերքը մինչև Բեթփարա ու Հորդանան գետը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Գեդեոնը պատգամավորներ ուղարկեց Եփրեմի բոլոր լեռնակողմերը՝ ասելով. «Իջե՛ք մադիանացիներին դիմավորելու և նրանց առաջից բռնե՛ք ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը»։ Եվ Եփրեմի բոլոր մարդիկ հավաքվեցին ու բռնեցին ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:24
7 Խաչաձեւ Հղումներ  

Միայն թե Ավետարանին վայել ձևո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ կամ թե հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն եք մնում մե՛կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար։


Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով և Հոգու սիրով, որ ինձ մարտակից լինեք ինձ համար Աստծուն ուղղված աղոթքներով,


Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ գտնվում էր Հովհաննեսը և մկրտում։


Գաղաադացիները եփրեմյաններից գրավեցին Հորդանան գետի կիրճերը, և երբ եփրեմյանների փախստականներն ասում էին՝ «Թող անցնենք», Գաղաադի մարդիկ նրանց ասում էին. «Մի՞թե դուք էլ եփրեմյան եք»։ Նրանք ասում էին. «Նրանցից չենք»։


տառապանքների դիմաց տեսա։ Զարհուրեցին եթովպացիների վրանները և Մադիամի երկրի վրանները։


Տերը ձեր ձեռքը մատնեց մադիանացիների իշխաններին՝ Օրեբին և Զեբին. ես ի՞նչ կարողացա անել ձեզ հետ համեմատած»։ Երբ նա այս խոսքն ասաց, նրանց հոգին հանգստացավ նրա նկատմամբ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ