ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բարակը, կառքերն ու բանակը հետապնդելով, գնաց մինչև ազգերի անտառը։ Սիսարայի ամբողջ բանակն ընկավ սրի բերանով, և ոչ ոք չմնաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բարակը հետապնդեց կառքերին ու բանակին մինչև Ազգերի Արիսոթը, և Սիսարայի ամբողջ բանակը սրի բերանով ընկավ, և մարդ չմնաց։ |
և ջուրը հետ բերելով՝ ծածկեց կառքերը, հեծյալներին ու փարավոնի ամբողջ զորքը, որոնք ծովն էին մտել նրանց հետ։ Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։
Նա, որ կառքեր ու նժույգներ է հանում և բազմահամար զորքեր. բայց նրանք քնեցին ու չեն արթնանալու, մարեցին, ինչպես հանգած պատրույգ։
Բոլոր նրանք, ովքեր մեղանչեցին առանց Աստծու օրենքի, առանց Օրենքի էլ կկորչեն, իսկ ովքեր մեղանչում են Օրենքն ունենալով, Օրենքով էլ կդատվեն,
քանի որ անողորմի հանդեպ անողորմ դատաստան է լինելու, մինչդեռ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի առաջ։
Տերն Իսրայելի ահը գցեց նրանց մեջ և Գաբավոնում մեծ ջարդ տվեց նրանց. նրանց հալածեցին Բեթորոնի զառիվայրի ճանապարհին և կոտորեցին նրանց մինչև Ազեկա և Մակեդա։
Տերը նրանց Իսրայելի ձեռքը մատնեց, և կոտորելով նրանց՝ հալածեցին մինչև մեծ Սիդովն, մինչև Մասրեփովթմայիմ և մինչև Մասեփայի դաշտը՝ արևելքում։ Կոտորեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի ազատված մարդ չմնաց։
Սիսարան հետիոտն փախավ գնաց կինեցի Քաբերի կնոջ՝ Հայելի վրանը, որովհետև Ասովրի արքա Հաբինի և կինեցի Քաբերի տան միջև խաղաղություն էր կնքված։
Տերը նրանց մատնեց քանանացիների արքա Հաբինի ձեռքը, որը թագավորում էր Ասովրում։ Նրա զորագլուխը Սիսարան էր, որը բնակվում էր ազգերի Արիսոթում։