Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Սիսարան հետիոտն փախավ գնաց կինեցի Քաբերի կնոջ՝ Հայելի վրանը, որովհետև Ասովրի արքա Հաբինի և կինեցի Քաբերի տան միջև խաղաղություն էր կնքված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Սիսարան ոտքով փախավ, գնաց դեպի կենեցի Քաբերի կնոջ՝ Հայելի վրանը, որովհետև Հասորի Հաբին թագավորի և կենեցի Քաբերի տան միջև խաղաղություն կար։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:17
14 Խաչաձեւ Հղումներ  

Ամբարիշտների համար խաղաղություն չկա»,- ասում է Տերը։


Ամբարտավանությունը մարդուն նկուն պիտի դարձնի, իսկ խոնարհներին Տերը պիտի փառավորի։


Կանանց մեջ օրհնյալ լինի Հայելը՝ Կինեցի Քաբերի կինը, Օրհնյալ լինի նա կանանց մեջ իր վրանում։


Անաթի որդի Սամեգարի օրերին, Հայելի օրերին Պակասեցին թագավորները, Գնացին շավիղներով, խոտոր ճանապարհներով գնացին։


Բարակը, կառքերն ու բանակը հետապնդելով, գնաց մինչև ազգերի անտառը։ Սիսարայի ամբողջ բանակն ընկավ սրի բերանով, և ոչ ոք չմնաց։


Հայելն ընդառաջ ելավ Սիսարային և ասաց նրան. «Արի՛, տե՛ր իմ, արի ինձ մոտ և մի՛ վախեցիր»։ Եվ նա գնաց վրանը՝ նրա մոտ, և նրան ծածկեց ծածկոցով։


Նրա սիրտը զորություն չի գտնի, և մերկը կհալածվի այն օրը»,- ասում է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ