Ամեսային չզգուշացավ Հովաբի ձեռքի սրից, և Հովաբը, դա խրելով նրա որովայնը, փորոտիքը գետնին թափեց։ Հովաբը հարվածը չկրկնեց, և Ամեսային մեռավ։ Հովաբը և նրա եղբայր Աբեսսան գնացին Բոքորիի որդի Սաբեեին հետապնդելու։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, և Տերը նրանց համար մի փրկիչ մեջտեղ հանեց՝ Ավոդին՝ Եմենի որդի Գերայի որդուն, որը երկու ձեռքով էլ հաջող էր գործում։ Իսրայելի որդիները նրա ձեռքով Մովաբի Եգղոմ արքային ընծաներ ուղարկեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, Տերը նրանց համար առաջ բերեց մի փրկիչ՝ Բենիամինի ցեղից Գերայի որդի Ավոդին, որը ձախլիկ էր. և Իսրայելի որդիները նրա միջոցով ընծաներ ուղարկեցին Մովաբի Էգղոն թագավորին։ |
Ամեսային չզգուշացավ Հովաբի ձեռքի սրից, և Հովաբը, դա խրելով նրա որովայնը, փորոտիքը գետնին թափեց։ Հովաբը հարվածը չկրկնեց, և Ամեսային մեռավ։ Հովաբը և նրա եղբայր Աբեսսան գնացին Բոքորիի որդի Սաբեեին հետապնդելու։
Հովաբն ասաց Ամեսայիին. «Ինչպե՞ս ես, եղբա՛յր»։ Եվ Հովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մորուքը, որ նրան համբուրի։
Նրանք աղեղնավորներ ու պարսատիկավորներ էին, որ կարողանում էին թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով քարեր ու նետեր արձակել։ Բենիամինից սերած Սավուղի եղբայրներից՝
Նրանցից յուրաքանչյուրն ամեն տարի նրա համար ընծաներ էր բերում՝ արծաթե անոթներ, ոսկե անոթներ, պատմուճաններ, զմուռս, խնկեր, ձիեր ու ջորիներ։
Գաղտնի պարգևը մեղմում է բարկությունը, իսկ ով խնայում է պարգևը, մեծ բարկություն է առաջ բերում։
Մի՛ լսեք Եզեկիային”։ Այսպես է ասում Ասորեստանի արքան. “Եթե դուք ձեր բարին եք կամենում, ինձ մո՛տ եկեք, և յուրաքանչյուրդ կուտեք ձեր այգու և թզենու պտուղը ու կխմեք ձեր ջրհորի ջուրը,
«Կանչի՛ր ինձ, և ես պատասխան կտամ քեզ, կպատմեմ քեզ մեծամեծ ու զորավոր բաների մասին, որ դու չգիտես»։
Ապա Տերը նրանց համար դատավորներ հանեց և Տերը նրանց փրկեց ավարառուների ձեռքից։ Բայց նրանց էլ չլսեցին,
երկու ձեռքով էլ գործելու ընդունակ։ Նրանք բոլորն էլ պարսատիկավորներ էին, որ քարեր էին նետում և մազաչափ չէին վրիպում։
Ավոդն իր համար թզաչափ երկարությամբ երկսայրի սուր շինեց, այն կապեց իր աջ ազդրին թիկնոցի տակից և գնաց
Եվ Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, Տերը Իսրայելի համար մի փրկիչ մեջտեղ հանեց. նրանց տվեց Գոդոնիելին՝ Կենեզի որդուն՝ Քաղեբի կրտսեր եղբորը, և լսում էին նրան։
Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, որովհետև Հաբինը ինը հարյուր երկաթե կառքեր ուներ և քսան տարի սաստիկ նեղում էր Իսրայելին։
Բայց չար մարդիկ ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի»։ Եվ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ չմատուցեցին։