Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Նրանք աղեղնավորներ ու պարսատիկավորներ էին, որ կարողանում էին թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով քարեր ու նետեր արձակել։ Բենիամինից սերած Սավուղի եղբայրներից՝

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Նրանք աղեղնավորներ էին, որոնք պարսատիկով քարեր էին նետում աջ ու ձախ ձեռքով և աղեղով նետեր էին արձակում։ Սրանք Բենիամինից սերած Սավուղի ազգականներից էին։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:2
7 Խաչաձեւ Հղումներ  

Բենիամինի ցեղից՝ Սավուղի եղբայրներից կար երեք հազար հոգի։ Նրանցից շատերը Սավուղի տան վերակացուներ էին։


իշխան Աքիեզերը, սաբամովթացի Սամայի որդի Հովասը, Ազմովթի որդիներ Հեելն ու Ափաղետը, Բարաքիա և Հեուլ անաթացիները,


Եղամի որդիները զորավոր ու ուժեղ այրեր էին, աղեղնավոր, որոնք բազմաթիվ որդիներ ու որդիների որդիներ ունեցան։ Նրանց թիվը հասավ հարյուր իննսուն հոգու։ Սրանք բոլորը Բենիամինի ցեղից էին։


Օգնի՛ր մեզ, Աստվա՛ծ, փրկի՛չ մեր, քո անվան փառքի համար։


երկու ձեռքով էլ գործելու ընդունակ։ Նրանք բոլորն էլ պարսատիկավորներ էին, որ քարեր էին նետում և մազաչափ չէին վրիպում։


Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, և Տերը նրանց համար մի փրկիչ մեջտեղ հանեց՝ Ավոդին՝ Եմենի որդի Գերայի որդուն, որը երկու ձեռքով էլ հաջող էր գործում։ Իսրայելի որդիները նրա ձեռքով Մովաբի Եգղոմ արքային ընծաներ ուղարկեցին։


Դավիթը ձեռքը մտցրեց տոպրակի մեջ, այնտեղից մի քար առավ ու այն պարսատիկով նետելով՝ հարվածեց այլազգու ճակատին։ Քարը, սաղավարտը ծակելով, մտավ ճակատի մեջ, և Գողիաթը երեսնիվայր ընկավ գետնին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ