Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Նրանցից յուրաքանչյուրն ամեն տարի նրա համար ընծաներ էր բերում՝ արծաթե անոթներ, ոսկե անոթներ, պատմուճաններ, զմուռս, խնկեր, ձիեր ու ջորիներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Նրանցից ամեն մեկը ամեն տարի բերում էր իր ընծան՝ արծաթե անոթներ, ոսկե անոթներ, հագուստներ, զենք, խնկեր, ձիեր և ջորիներ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:24
11 Խաչաձեւ Հղումներ  

Նա Սողոմոնին նվիրեց հարյուր քսան տաղանդ ոսկի, շատ առատ խունկ և թանկագին քարեր։ Ոչ մի անգամ այդքան շատ և անուշահոտ խունկ չէր ստացվել, ինչքան որ Սաբայի թագուհին նվիրեց Սողոմոն արքային։


Նրանցից յուրաքանչյուրն ամեն տարի բերում էր իր ընծան՝ արծաթե, ոսկե անոթներ, հանդերձներ, զմուռս ու խնկեր, ձիեր ու ջորիներ։


Եվ Քիրամը Սողոմոնին հարյուր քսան տաղանդ ոսկի բերեց։


Այլազգիները Հովսափատին բերում էին ընծաներ՝ ոսկի, արծաթ ու այլ նվերներ, իսկ արաբները նրան բերում էին յոթ հազար յոթ հարյուր խոյ և յոթ հազար յոթ հարյուր նոխազ։


Աշխարհի բոլոր թագավորները փափագում էին տեսնել Սողոմոնի երեսը, լսել նրա իմաստնությունը, որն Աստված էր դրել նրա սրտում։


Սաբայի թագուհին արքային հարյուր քսան տաղանդ ոսկի, չափազանց շատ խունկ և թանկարժեք քարեր տվեց։ Սաբայի տիկնոջ՝ Սողոմոն արքային տված խնկի նման խունկ չկար։


Նրա բոլոր եղբայրներն ու քույրերը լսեցին այն բոլոր դեպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մոտը, եկան նաև բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան։ Կերան և խմեցին նրա մոտ, մխիթարեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրա, որ նրա գլխին բերել էր Տերը։ Յուրաքանչյուրը նրան մի գառ տվեց ու չորսդրամյա անդրոշմ ոսկի։


Ես աղքատ ու վշտացած եմ. Քո պարգևած փրկությունը, Աստվա՛ծ, թող վիճակվի ինձ։


Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։


Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, և Տերը նրանց համար մի փրկիչ մեջտեղ հանեց՝ Ավոդին՝ Եմենի որդի Գերայի որդուն, որը երկու ձեռքով էլ հաջող էր գործում։ Իսրայելի որդիները նրա ձեռքով Մովաբի Եգղոմ արքային ընծաներ ուղարկեցին։


Բայց չար մարդիկ ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի»։ Եվ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ չմատուցեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ