ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չորրորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Խաբի՛ր քո մարդուն, որ հանելուկը քեզ բացատրի, թե չէ քեզ և քո հոր տունը կայրենք։ Մեզ կողոպտելո՞ւ համար կանչեցիր այստեղ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Յոթերորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Մարդուդ խաբի՛ր, որ հանելուկը մեզ բացատրի, թե չէ գուցե քեզ էլ, քո հոր տունն էլ կրակով այրենք։ Մեզ կողոպտելու համար կանչեցիք, չէ՞»։ |
Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև մեղր է ծորում պոռնիկի շուրթերից, որ առժամանակ քաղցրացնում է քիմքդ,
քանզի պոռնիկ կնոջ գինը մի նկանակ հացի չափ է, որովհետև չար կինը պատվական մարդկանց հոգիներն է որսում։
Մի՛ հավատացեք սիրելիներին և մի՛ ապավինեք իշխաններին, և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու.
Եփրեմի որդիները հավաքվեցին, եկան Սեփենա և ասացին Հեփթայեին. «Ինչո՞ւ Ամովնի որդիների դեմ պատերազմի ելար և մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք։ Հիմա մենք կրակով կայրենք քո տունը քեզ վրա»։
Եվ նրանց ասաց. «Ուտողից կերակուր դուրս եկավ, հզորից՝ քաղցրություն»։ Երեք օր չկարողացան նրա հանելուկը լուծել։
Այլազգիներն ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Եվ ասացին. «Թամնացու փեսա Սամփսոնը, որովհետև կնոջ հայրը նրա կնոջն առավ և նրա ընկերոջը կնության տվեց»։ Այլազգիները վեր կացան, կրակով այրեցին նրա կնոջ հոր տունը, կնոջը և կնոջ հորը։
Այդ կնոջ մոտ եկան այլազգիների նախարարները և ասացին. «Խաբի՛ր նրան և տե՛ս, թե ինչո՛ւմ է նրա մեծ զորությունը, և կամ ինչպե՛ս կարող ենք հնար գտնել ու կապել նրան, որ տկարացնենք նրան։ Իսկ մենք ամեն մեկս քեզ հազար հարյուր արծաթ կտանք»։