Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 12:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Եփրեմի որդիները հավաքվեցին, եկան Սեփենա և ասացին Հեփթայեին. «Ինչո՞ւ Ամովնի որդիների դեմ պատերազմի ելար և մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք։ Հիմա մենք կրակով կայրենք քո տունը քեզ վրա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եփրեմի մարդիկ հավաքվեցին և դեպի հյուսիսային կողմն անցան. ու Հեփթայեին ասացին. «Ինչո՞ւ Ամմոնի որդիների դեմ գնացիր պատերազմելու և մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք. մենք քո տունը հիմա պիտի կրակով այրենք քեզ վրա»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 12:1
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Եփրեմի այրերը Գեդեոնին ասացին. «Այս ի՞նչ բան է, որ արեցիր մեզ հետ. մեզ չկանչեցիր, երբ մադիանացիների դեմ պատերազմելու գնացիր»։ Եվ նրա հետ սաստիկ վիճեցին։


որովհետև որտեղ հակառակություն և նախանձ կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան։


Հիսուսը պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցույց տվեցի ձեզ իմ Հորից. դրանցից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում»։


Չորրորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Խաբի՛ր քո մարդուն, որ հանելուկը քեզ բացատրի, թե չէ քեզ և քո հոր տունը կայրենք։ Մեզ կողոպտելո՞ւ համար կանչեցիր այստեղ»։


Ես տեսա նաև բոլոր հաջողություններն ու արարածների ամեն չարություն. դրա պատճառը մարդուս նախանձն է մերձավորի նկատմամբ, սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։


Երդվեց Տերը և չի զղջա. Դու ես քահանա հավիտյան՝ Մելքիսեդեկի կարգի համաձայն,


Այլազգիներն ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Եվ ասացին. «Թամնացու փեսա Սամփսոնը, որովհետև կնոջ հայրը նրա կնոջն առավ և նրա ընկերոջը կնության տվեց»։ Այլազգիները վեր կացան, կրակով այրեցին նրա կնոջ հոր տունը, կնոջը և կնոջ հորը։


սահմանված օրերին, տարվա մեջ չորս օր, Իսրայելի աղջիկները հավաքվում էին՝ ողբալու գաղաադացի Հեփթայեի աղջկան։


Հեփթայեն նրանց ասաց. «Ես և իմ ժողովուրդը զրկված մարդիկ էինք, և Ամովնի որդիները խիստ նեղում էին ինձ։ Ես բողոքով դիմեցի ձեզ, բայց դուք ինձ չազատեցիք նրանց ձեռքից։


Ըստ Եփրեմի խոսքերի, նա Իսրայելի Աստծու օրենքներն առավ, դրանք դրեց Բահաղի մեջ ու մեռավ։


Արդ, եթե մի թագավորություն ինքն իր մեջ մասնատվի, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ