Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 6:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 քանզի պոռնիկ կնոջ գինը մի նկանակ հացի չափ է, որովհետև չար կինը պատվական մարդկանց հոգիներն է որսում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Որովհետև մի պոռնիկ կնոջ պատճառով աղքատանում են մինչև մի նկանակ հացի, իսկ շնացող ամուսնացած կինը պատվական հոգին կորսա։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 6:26
14 Խաչաձեւ Հղումներ  

կանչեց տան մարդկանց ու ասաց. «Տեսե՛ք, ամուսինս եբրայեցի ծառա բերեց տուն, որ մեզ խայտառակ անի։ Նա, մտնելով ինձ մոտ, ասաց. “Կենակցի՛ր ինձ հետ”։ Ես բարձրաձայն աղաղակեցի,


Այս բոլորից հետո նրա տիրոջ կինն աչք դրեց Հովսեփի վրա ու ասաց նրան. «Կենակցի՛ր ինձ հետ»։


Այդպիսին շուտով պիտի կործանվի, և ամեն անօրեն պիտի ոչնչանա։


Իմաստություն սիրողը ուրախացնում է իր հորը, իսկ բոզարածը կործանում է նրա հարստությունը։


Անօրեն մարդիկ քաղաքը մատնում են հրո ճարակի, իսկ իմաստունները վանում են բարկությունը։


Քո ուժով թող չզորանան օտարները, և քո վաստակը ուրիշների տունը չմտնի։


որ քո կյանքը օտարներին չմատնես և քո ունեցվածքը՝ անողորմներին։


Ո՞վ կարող է հուրը ծրարել իր գոգի մեջ, որ հանդերձը չայրի,


կամ ինչպես եղջերուն՝ լյարդից նետահարված, և թռչնի նման շտապում է դեպի ծուղակը ու չի գիտակցում, որ կորստի է մատնում իր հոգին։


ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. վա՛յ նրանց, որ բարձիկներ են կարում-կարկատում ձեռքի ամեն արմունկի տակ և գլխաշորեր են պատրաստում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ մոլորեցնելու նրանց հոգիները, որովհետև իմ ժողովրդի հոգիները մոլորվել են։


Ուստի ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. քանի որ ձեր խոսքերը սուտ են, ձեր գուշակություններն էլ՝ սնոտի, ահա դրա համար,- ասում է Ամենակալ Տերը,-


Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը մորթեցիր նրա համար”։


Այնպես պիտի լինի, որ քո տնից ով կենդանի մնա, մի արծաթի չնչին կտորի և մի նկանակ հացի համար գա նրան երկրպագելու և ասի. “Աղաչում եմ, ինձ քահանայական մի պաշտո՛ն տուր, որ մի պատառ հաց ուտեմ”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ