Նա բոլորին երկուական պատմուճան տվեց, իսկ Բենիամինին տվեց երեք հարյուր դահեկան և հինգ պատմուճան՝ փոխնիփոխ հագնելու։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամփսոնը նրանց ասաց. «Հիմա ես ձեզ մի հանելուկ կասեմ. եթե խնջույքի այս յոթ օրվա ընթացքում այն լուծեք և գտնեք, ես ձեզ կտամ երեսուն սավան և երեսուն պատմուճան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սամփսոնն ասաց. «Հիմա ձեզ մի հանելուկ ասեմ, եթե այս խնջույքի յոթ օրվա մեջ ինձ բացատրեք և գտնեք այն, ես էլ ձեզ երեսուն շապիկ և երեսուն ձեռք փոխելու հանդերձանք կտամ, |
Նա բոլորին երկուական պատմուճան տվեց, իսկ Բենիամինին տվեց երեք հարյուր դահեկան և հինգ պատմուճան՝ փոխնիփոխ հագնելու։
Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավի, Տիրոջ անվան ու Սողոմոնի իմաստնության մասին, եկավ նրան փորձելու հանելուկներով։
ասաց. «Բարի՞ գործով է»։ Գեեզին ասաց. «Բարի գործով է։ Իմ տերն ինձ քեզ մոտ ուղարկեց՝ ասելով. “Ահա Եփրեմի լեռից ինձ մոտ եկան երկու երիտասարդ մարգարեներ։ Նրանց համար տո՛ւր մի տաղանդ արծաթ և երկու ձեռք պատմուճան”»։
Ասորիների արքան Նեեմանին ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի արքային»։ Նա գնաց՝ իր ձեռքին ունենալով տասը տաղանդ արծաթ, վեց հազար դահեկան և տասը ձեռք պատմուճան։
Այդ ժամանակ Սողոմոնը յոթ օր տոն կատարեց։ Բոլոր իսրայելացիները՝ Եմաթի մուտքից մինչև Եգիպտոսի հեղեղատը, շատ մեծ բազմությամբ նրա հետ էին։
Սրանով մարդ կհասկանա իմաստունների խոսքերը՝ նրանց իմաստուն խոսքերը, նրանց առակները, նրանց այլաբանություններն ու հանելուկները։
Ու ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Տե՛ր,- ասում են նրանք ինձ,- չէ՞ որ դա առակ է, որ ասվում է»։
Դրա համար եմ առակներով խոսում նրանց հետ, որովհետև տեսնելով չեն տեսնում, լսելով չեն լսում և չեն հասկանում։
«Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերը սողոսկում և գողանում են,
Այժմ աղոտ ենք տեսնում, ասես հայելու միջով, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմ հանդիման։ Այժմ մասնակի եմ ճանաչում, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես ինքն է ճանաչում ինձ։
Իսկ եթե չկարողանաք լուծել, դուք կտաք ինձ երեսուն սավան և երեսուն պատմուճան»։ Նրան ասացին. «Առաջարկի՛ր մեզ քո հանելուկը, և լսենք այն»։