Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Ասորիների արքան Նեեմանին ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի արքային»։ Նա գնաց՝ իր ձեռքին ունենալով տասը տաղանդ արծաթ, վեց հազար դահեկան և տասը ձեռք պատմուճան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Ասորիների թագավորն ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի թագավորին»։ Նա գնաց ու իր հետ վերցրեց տասը տաղանդ արծաթ, վեց հազար ոսկի և տասը ձեռք փոխնորդ հագուստներ։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:5
21 Խաչաձեւ Հղումներ  

Սամփսոնը նրանց ասաց. «Հիմա ես ձեզ մի հանելուկ կասեմ. եթե խնջույքի այս յոթ օրվա ընթացքում այն լուծեք և գտնեք, ես ձեզ կտամ երեսուն սավան և երեսուն պատմուճան։


Գանք այժմ նրանց, ովքեր ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, առևտրով կզբաղվենք և դրամ կշահենք»։


Հիմա ես ինքս կասեմ, թե ինչպե՛ս եմ վարվելու իմ այգու հետ. կքանդեմ նրա ցանկապատը, և թող հափշտակության ենթարկվի այն. կկործանեմ նրա պարիսպները, և թող ոտքի կոխան լինի այն։


Սրտիս մեջ ասացի. «Արի՛ քեզ փորձեմ վայելքների մեջ. տե՛ս, թերևս այստեղ է երջանկությունը»։ Բայց ահա դա էլ է ունայնություն։


Բեթսարիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջնեկ արմտիքից պատրաստված գարե նկանակներ ու չոր թուզ բերեց իր կաշվե տոպրակով։ Եղիսեեն ասաց. «Տվե՛ք ժողովրդին, թող ուտեն»։


Իսրայելի արքան ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Գաղաադ երկրի Ռամաթ քաղաքը մերն է, իսկ մենք լռել ենք, այն չենք գրավում ասորիների արքայից»։


Արքան, խոսելով Աստծու մարդու հետ, ասաց. «Ինձ հետ տո՛ւն մտիր, ճաշի՛ր, և ես քեզ պարգև կտամ»։


Մովաբի ծերակույտն ու Մադիամի ծերակույտը գնացին՝ իրենց ձեռքում ունենալով մոգության վարձը։ Նրանք եկան Բաղաամի մոտ և հայտնեցին նրան Բաղակի խոսքերը։


Նա բոլորին երկուական պատմուճան տվեց, իսկ Բենիամինին տվեց երեք հարյուր դահեկան և հինգ պատմուճան՝ փոխնիփոխ հագնելու։


Եկեք իջնենք և խառնենք նրանց լեզուներն այնպես, որ մեկը մյուսին չհասկանա»։


Եվ միմյանց ասացին. «Եկեք աղյուս թափենք ու այն թրծենք հրով»։ Եվ նրանք աղյուս ունեցան՝ իբրև քար, և կուպր՝ իբրև շաղախ։


Կինը գնաց և ասաց իր տիրոջը. «Այսպես է խոսում իսրայելացի աղջիկը»։


Նա տարավ Իսրայելի արքային ուղղված նամակը, որտեղ գրված էր. «Երբ քեզ հասնի այս նամակը, գիտցի՛ր, որ քեզ մոտ եմ ուղարկում իմ ծառա Նեեմանին, որպեսզի նրան բուժես բորոտությունից»։


Շնորհներն ընդարձակում են մարդու կարողությունը և նրան բազմեցնում իշխանների հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ