Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Այդ ժամանակ Սողոմոնը յոթ օր տոն կատարեց։ Բոլոր իսրայելացիները՝ Եմաթի մուտքից մինչև Եգիպտոսի հեղեղատը, շատ մեծ բազմությամբ նրա հետ էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Այդ ժամանակ Սողոմոնն ու նրա հետ ամբողջ Իսրայելը շատ մեծ բազմությամբ յոթ օր տոն կատարեցին Եմաթից մինչև Եգիպտոսի հեղեղատը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:8
19 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրը Տերն ուխտ կապեց Աբրամի հետ և ասաց. «Քո հետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը,


Սողոմոնն ու նրա հետ նաև Իսրայելի ողջ ժողովուրդը մեծ բազմությամբ, որ եկել էին Եմաթի արևմուտքից մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքից, այդ օրը Տիրոջ առջև, նրա համար շինված տանը տոն արեցին յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին և ուրախացան։


Հրեաների Տաղավարահարաց տոնը մոտ էր։


ուրախանում էիք ոչինչ բաներով. որ ասում էին. «Մեր քաջությամբ չէ՞ր, որ զորություն ունեցանք»։


Երուսաղեմում մեծ բազմություն հավաքվեց, որ երկրորդ ամսում կատարեն Բաղարջակերաց տոնը։


Անթանիմ, այսինքն՝ յոթերորդ ամսի տոնին։


Տոնին, այսինքն՝ յոթերորդ ամսին, արքայի մոտ հավաքվեցին Իսրայելի բոլոր տղամարդիկ։


Երուսաղեմում մեծ ուրախություն եղավ. Իսրայելի արքա Դավթի որդի Սողոմոնի օրերից սկսած այսպիսի տոն չէր եղել Երուսաղեմում։


Երրորդ ամսին՝ ամսվա տասնհինգերորդ օրը, այն յոթ օրերի պես տոն կկատարեն մեղքերի քավության համար՝ նույնպիսի ողջակեզներով, ազնիվ ալյուրով ու ձեթով»։


Արևմտյան սահմանը Մեծ ծովի այս մասից կձգվի մինչև Եմաթի մուտքը։ Այս կլինի արևմտյան սահմանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ