Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 45:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Նա բոլորին երկուական պատմուճան տվեց, իսկ Բենիամինին տվեց երեք հարյուր դահեկան և հինգ պատմուճան՝ փոխնիփոխ հագնելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Նա յուրաքանչյուրին տվեց նոր հագուստ, իսկ Բենիամինին՝ երեք հարյուր կտոր արծաթ և հինգ ձեռք նոր հագուստ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 45:22
7 Խաչաձեւ Հղումներ  

Սպասավորները Հովսեփի կողմից բաժիններ մատուցեցին եղբայրներին, իսկ Բենիամինի բաժինը մյուսներից հնգապատիկ ավելին էր։ Եվ նրա հետ խմեցին ու հարբեցին։


Իր հոր համար ևս ուղարկեց նույնպիսի նվերներ և Եգիպտոսի բոլոր բարիքներով բեռնված տասը էշ, ինչպես նաև պարենով բեռնավորված տասը ջորի՝ իբրև ճանապարհի պաշար հոր համար։


Ասորիների արքան Նեեմանին ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի արքային»։ Նա գնաց՝ իր ձեռքին ունենալով տասը տաղանդ արծաթ, վեց հազար դահեկան և տասը ձեռք պատմուճան։


Եվ նրանց տրվեցին սպիտակ հագուստներ, և ասվեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչև որ լրանա իրենց ծառայակիցների ու եղբայրների թիվը, որոնք նրանց պես մահվան պիտի ենթարկվեն։


Սամփսոնը նրանց ասաց. «Հիմա ես ձեզ մի հանելուկ կասեմ. եթե խնջույքի այս յոթ օրվա ընթացքում այն լուծեք և գտնեք, ես ձեզ կտամ երեսուն սավան և երեսուն պատմուճան։


Տիրոջ հոգին աջակցեց Սամփսոնին. նա իջավ Ասկաղոն, այնտեղ երեսուն մարդ սպանեց և նրանց տոնական հանդերձներն առավ և տվեց հանելուկը լուծողներին։ Սամփսոնը սաստիկ բարկացավ և գնաց իր հոր տուն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ