Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հուդան ելավ, և Տերը քանանացիներին և փերեզացիներին հանձնեց նրա ձեռքը, և նա Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Հուդան ելավ, և Տերը քանանացիներին ու փերեզացիներին տվեց նրանց ձեռքը, և Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեցին։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:4
17 Խաչաձեւ Հղումներ  

Նա եկավ արքայի մոտ, և արքան հարցրեց նրան. «Միքիա՛, Գաղաադի Ռամաթ քաղաքի դեմ պատերազմելու գնա՞մ, թե՞ տեղում մնամ»։ Միքիան ասաց. «Գնա՛, արքա՛, և հաջողություն կգտնես, և Տերը քաղաքը քո ձեռքը կհանձնի»։


Իսրայելի արքան հավաքեց բոլոր մարգարեներին, մոտավորապես չորս հարյուր մարդ, և հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա պատերազմի գնա՞մ, թե՞ մնամ տեղում»։ Նրանք ասացին. «Գնա՛, Տերն այն անպայման արքայի ձեռքն է հանձնելու»։


Քո բարի պտուղները թող իմ սիրտը բխեցնի, Եվ թող պատմեմ թագավորի գործերի մասին։ Լեզուս նման է արագագիր դպրի գրչին։


և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, կհարվածես և կոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես և նրանց չխնայես։


Դու այսօր կիմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, նա ինքը, որ լափող կրակ է, գնալու է քո առջևից։ Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո առջև, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապես, ինչպես որ ասաց քեզ Տերը։


Եվ Հուդան իր եղբայր Շմավոնին ասաց. «Վե՛ր կաց գնանք ինձ հետ իմ ժառանգությունը և քանանացիների դեմ պատերազմենք, ես էլ քեզ հետ կգամ քո ժառանգությունը ստանալու»։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ։


Բեզեկում գտան Ադոնիբեզեկին, նրա դեմ պատերազմեցին և հարվածեցին քանանացիներին և փերեզացիներին։


Հեփթայեն գնաց Ամովնի որդիների դեմ պատերազմելու, և Տերը նրանց մատնեց նրա ձեռքը։


Այսպիսով Իսրայելի որդիները բնակվեցին քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, հեբուսացիների և գերգեսացիների մեջ։


Սավուղը Բեզեկում նրանց զորահավաք արեց. Իսրայելի բոլոր մարդիկ վեց հարյուր հազար հոգի էին, իսկ Հուդայի մարդիկ՝ յոթանասուն հազար։


Բայց եթե ասեն. “Մոտեցե՛ք մեզ”, այն ժամանակ կելնենք կգնանք, քանի որ պարզ կլինի, որ Տերը նրանց մեր ձեռքն է մատնել։ Դա մեզ համար թող նշան լինի»։


Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։