Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Բայց եթե ասեն. “Մոտեցե՛ք մեզ”, այն ժամանակ կելնենք կգնանք, քանի որ պարզ կլինի, որ Տերը նրանց մեր ձեռքն է մատնել։ Դա մեզ համար թող նշան լինի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Բայց եթե այսպես ասեն. “Բարձրացե՛ք մեզ մոտ”, այն ժամանակ կբարձրանանք վեր, որովհետև Տերը նրանց մատնել է մեր ձեռքը, և դա նշան կլինի մեզ համար»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Թող լինի մի կույս, որին ես ասեմ՝ “Սափորդ իջեցրո՛ւ, որ խմեմ”, իսկ նա ինձ ասի՝ “Խմի՛ր, քո ուղտերին էլ ջուր կտամ, մինչև հագենան խմելուց”։ Եվ նա թող լինի այն կույսը, որին նախատեսել ես քո ծառա Իսահակի համար, և դրանով էլ իմանամ, որ բարեհաճ եղար իմ տեր Աբրահամի նկատմամբ»։


Եսային ասաց. «Սա է նշանը Տիրոջ կողմից, որ Տերն իր խոսքը կկատարի. արևի ստվերը տասն աստիճան առաջ պիտի շարժվի»։


Բայց Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ։ Եվ պատրվակն այն պիտի լինի, որ ես ուղարկել եմ քեզ՝ հանելու իմ ժողովրդին Եգիպտոսից, որպեսզի պաշտեք Աստծուն այս լեռան վրա»։


Գեդեոնն ասաց Աստծուն. «Որպեսզի իմանամ, թե փրկելու ես Իսրայելն իմ ձեռքով, ինչպես որ ասել ես,


Կլսես, թե ինչ են խոսում, և այն ժամանակ կզորանան քո ձեռքերը, և կհարձակվես նրանց վրա»։ Եվ նա իր ծառայի հետ իջավ մինչև թշնամու բանակի առաջապահ զորքը, որը կազմված էր հիսուն հոգուց։


Երբ այս նշանները քեզ հետ կատարվեն, ինչ որ մտածես, արա՛, քանզի Աստված քեզ հետ է։


Եթե մեզ ասեն. “Այնտեղ կա՛նգ առեք, մինչև ձեզ ասենք”, ապա տեղում կկանգնենք և նրանց այլևս չենք մոտենա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ