Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Իսրայելի արքան հավաքեց բոլոր մարգարեներին, մոտավորապես չորս հարյուր մարդ, և հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա պատերազմի գնա՞մ, թե՞ մնամ տեղում»։ Նրանք ասացին. «Գնա՛, Տերն այն անպայման արքայի ձեռքն է հանձնելու»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին, որոնք մոտ չորս հարյուր հոգի էին, և ասաց նրանց. «Ռամովթ-Գաղաադի վրա գնա՞մ պատերազմելու, թե՞ չգնամ»։ Եվ նրանք ասացին. «Գնա՛, և Տերն այն թագավորի ձեռքը պիտի տա»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:6
22 Խաչաձեւ Հղումներ  

ասելով. «Ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին, որ խոսեց ինձ հետ ու ասաց. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել էր մեզ վրա”»։


Արդ, մա՛րդ ուղարկիր և ինձ մոտ՝ Կարմելոս լեռան վրա, հավաքի՛ր ողջ Իսրայելին, Ամոթի [𝕸 Բաալի] չորս հարյուր հիսուն մարգարեներին և Աստարտի չորս հարյուր մարգարեներին, որոնք սնվում են Հեզաբել թագուհու սեղանից»։


Աքաաբը մարդ ուղարկեց Իսրայելի չորս կողմերը և մարգարեներին հավաքեց Կարմելոս լեռան վրա։


Իսրայելի արքան և Հուդայի երկրի արքա Հովսափատը զինավառ նստել էին ամեն մեկն իր աթոռին, Սամարիայի դարպասների մոտ, և բոլոր մարգարեները մարգարեություն էին անում նրանց առջև։


Նա եկավ արքայի մոտ, և արքան հարցրեց նրան. «Միքիա՛, Գաղաադի Ռամաթ քաղաքի դեմ պատերազմելու գնա՞մ, թե՞ տեղում մնամ»։ Միքիան ասաց. «Գնա՛, արքա՛, և հաջողություն կգտնես, և Տերը քաղաքը քո ձեռքը կհանձնի»։


Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Տիրոջ կամքը հարցրո՛ւ այսօր»։


Արդ, Բահաղի բոլոր մարգարեներին, նրա ծառաներին ու քրմերին ինձ մո՛տ կանչեք. թող ոչ ոք չբացակայի, քանի որ Բահաղին մեծ զոհ եմ մատուցելու։ Ով բացակայի, իմ ձեռքից չի փրկվի»։ Հեուն խաբեություն արեց, որպեսզի Բահաղի ծառաներին կորստյան մատնի։


Եղիսեեն ասաց Իսրայելի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր ու քո մոր մարգարեների մոտ»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Մի՞թե Տերը երեք թագավորներիս կանչեց, որ մեզ հանձնի մովաբացիների ձեռքը»։


Նա եկավ արքայի մոտ, և արքան նրան ասաց. «Միքիա՛, Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա հարձակվե՞մ, թե՞ հետ կանգնեմ»։ Նա ասաց. «Հարձակվի՛ր և հաջողություն կգտնես, նրանք ձեր ձեռքը կմատնվեն»։


Արդ, ի՛նչ է, առանց Տիրոջ հրամանի՞ ենք եկել այս երկիրը՝ նրա դեմ պատերազմելու համար։ Տե՛րն ինձ ասաց. “Գնա՛ այդ երկիրը և ավերի՛ր այն”»։


Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։


Այն բանի համար, որ անիրավությամբ խոտորում էիք արդարի սիրտը (ե՛ս չէի նրան մոլորեցնում), իսկ անօրենի ձեռքն էլ զորացնում էիք, որպեսզի նա երբեք հետ չդառնար իր անօրենությունից, իր չար ճանապարհից ու ապրեր,


«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։


Որովհետև կգա ժամանակ, երբ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատեն իրենց։


Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ