Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Եվ Հուդան իր եղբայր Շմավոնին ասաց. «Վե՛ր կաց գնանք ինձ հետ իմ ժառանգությունը և քանանացիների դեմ պատերազմենք, ես էլ քեզ հետ կգամ քո ժառանգությունը ստանալու»։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եվ Հուդան իր եղբայր Շմավոնին ասաց. «Ինձ հետ վե՛ր կաց գնանք իմ տարածքը և պատերազմենք քանանացիների դեմ, ես էլ քեզ հետ կգամ քո տարածքը»։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:3
7 Խաչաձեւ Հղումներ  

Լիան կրկին հղիացավ, Հակոբի համար ծնեց երկրորդ որդին և ասաց. «Քանի որ Տերը լսեց, որ ատելի եմ, սրան էլ պարգևեց ինձ»։ Եվ նրա անունը դրեց Շմավոն։


Նա ասաց. «Եթե ասորիներն ինձ նեղեն, դուք ինձ օգնության կհասնեք, իսկ եթե ամովնացիները քեզ նեղեն, մենք օգնության կհասնենք։


Երկրորդ վիճակն ընկավ Շմավոնին, Շմավոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգությունն ընկած էր Հուդայի որդիների ժառանգության մեջ։


Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար, Ղևիի ցեղից՝ տասներկու հազար, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար,


Հուդան իր հերթին գնաց իր եղբայր Շմավոնի հետ, և նրանք հարվածեցին Սեփաթում բնակվող քանանացիներին և նզովեցին ու կոտորեցին նրանց և այդ քաղաքի անունը դրեցին Սատակում։


Տերն ասաց. «Հուդան թող դուրս գա, քանի որ նրա ձեռքը հանձնեցի երկիրը»։


Հուդան ելավ, և Տերը քանանացիներին և փերեզացիներին հանձնեց նրա ձեռքը, և նա Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ