ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի տունը բանակեց Բեթելի դիմաց (այդ քաղաքի անունն առաջ Լուզա էր)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հովսեփի տունը լրտեսեց Բեթելը (այդ քաղաքի անունն առաջ Լուզ էր)։ |
Հակոբը և իր հետ եղած ողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթել, որը գտնվում է քանանացիների երկրում։
Հովսեփի որդիների սահմանները եղան Հորդանան գետից, Երիքովի դիմացից՝ Երիքովի դիմացի ջրի արևելյան կողմից դեպի անապատ։ Երիքովից սահմանները բարձրանում են անապատի լեռնակողմը՝ Բեթել-Լուզ,
այնտեղից անցնում են Լուզի սահմանները հարավային կողմից, Լուզի հետևից, այսինքն՝ Բեթելից, և սահմաններն իջնում են Ադարի Աստարովթ բնակավայրը, դեպի լեռան կողմը, որը Ներքին Բեթորոնի հարավում է։
Եվ Հեսուն՝ Նավեի որդին, Սատիմից երկու երիտասարդ ուղարկեց երկիրը հետախուզելու համար և ասաց. «Գնացեք հետախուզե՛ք երկիրը և Երիքովը»։ Երկու երիտասարդները ճամփա ընկան, եկան Երիքով ու մտնելով Ռահաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ օթևանեցին այնտեղ։
Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որ Բեթ-Ավենի դիմացն է, և ասաց նրանց. «Հետախուզե՛ք Գային»։ Այդ մարդիկ գնացին, հետախուզեցին Գային,
Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց տոհմերի թվի համեմատ, զորավոր մարդիկ Սարաայից և Եսթավուղից, որ գնան հետախուզեն և հետազոտեն երկիրը։ Նրանց ասացին. «Գնացե՛ք, զննե՛ք այն երկիրը»։ Նրանք գնացին Եփրեմի լեռը, մինչև Միքայի տունը և իջևանեցին այնտեղ։