Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց տոհմերի թվի համեմատ, զորավոր մարդիկ Սարաայից և Եսթավուղից, որ գնան հետախուզեն և հետազոտեն երկիրը։ Նրանց ասացին. «Գնացե՛ք, զննե՛ք այն երկիրը»։ Նրանք գնացին Եփրեմի լեռը, մինչև Միքայի տունը և իջևանեցին այնտեղ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ Դանի որդիներն իրենց ազգատոհմերից և իրենց սահմաններից՝ Սարաայից և Եսթավուղից, հինգ զորավոր մարդ ուղարկեցին, որպեսզի երկիրը լրտեսեն ու քննեն, և նրանց ասացին. «Գնացե՛ք, երկիրը քննե՛ք»։ Եվ նրանք գնացին Եփրեմի լեռնային շրջանը՝ մինչև Միքայի տունը, և գիշերը մնացին այնտեղ։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:2
20 Խաչաձեւ Հղումներ  

Նա Դանի բանակում էր, Սարաայի և Եսթավուղի միջև, երբ Տիրոջ հոգին սկսեց շրջել նրա հետ։


Եվ Հեսուն՝ Նավեի որդին, Սատիմից երկու երիտասարդ ուղարկեց երկիրը հետախուզելու համար և ասաց. «Գնացեք հետախուզե՛ք երկիրը և Երիքովը»։ Երկու երիտասարդները ճամփա ընկան, եկան Երիքով ու մտնելով Ռահաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ օթևանեցին այնտեղ։


Եվ այնտեղից՝ Սարաայից և Եսթավուղից, Դանի ազգատոհմից վեց հարյուր մարդիկ գնացին՝ զինված պատերազմական զենքերով։


Այդ հինգ մարդիկ վերադարձան Սարաա և Եսթավուղ՝ իրենց եղբայրների մոտ։ Նրանց եղբայրներն ասացին նրանց. «Ի՞նչ ունեք մեզ ասելու»։


Եվ Մովսեսը Փառանի անապատից նրանց ուղարկեց՝ հետախուզելու քանանացիների երկիրը, և ասաց նրանց. «Գնացե՛ք անապատով և բարձրացե՛ք լեռը,


Կամ ո՞ր թագավորը, եթե պատրաստվի պատերազմելու այլ թագավորի դեմ, նախ չի նստի և խորհի, թե տասը հազարով կկարողանա՞ դիմադրել նրան, որ իր վրա քսան հազարով է գալիս։


Ծրագիրը հաստատվում է մտքով. պատերազմը մղվում է իմաստությամբ։


Նա ասաց նրան. «Մենք Հուդայի Բեթղեհեմ քաղաքից գնում ենք մինչև Եփրեմի լեռան կողմերը, որովհետև ես այնտեղացի եմ։ Ես գնացել էի մինչև Հուդայի Բեթղեհեմ քաղաքը, իսկ հիմա իմ հոր տունն եմ գնում, և չկա մի մարդ, որ մեզ իր տանն ընդունի։


Այն օրերին, երբ Իսրայելում թագավոր չկար, Եփրեմի լեռան կողմերում մի ղևտացի պանդուխտ մարդ կար. այդ մարդը Հուդայի Բեթղեհեմ քաղաքից մի կնոջ իրեն հարճ առավ։


Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունն իջան, հանեցին նրան և թաղեցին իր հոր՝ Մանովեի գերեզմանում՝ Սարաայի և Եսթավուղի միջև։ Նա Իսրայելի դատավոր եղավ քսան տարի։


Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովե էր։ Նրա կինը ամուլ էր և զավակ չէր ունենում։


Նրանց ժառանգության սահմանները եղան Սարաան, Եսթավուղը,


Հովսեփը հիշեց իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք և եկել եք երկրի ելքն ու մուտքն ուսումնասիրելու»։


Դաշտավայրերում՝ Եսթավուղը, Սարաան, Ասնան,


Եփրեմի լեռնից Միքա անունով մի մարդ կար։


Եվ մինչ նրանք Միքայի տանն էին, ճանաչեցին ղևտացի պատանու ձայնը, մտան նրա մոտ և ասացին նրան. «Քեզ ո՞վ բերեց այստեղ, ի՞նչ ես անում և ի՞նչ գործ ունես այստեղ»։


Երիքովի թագավորին լուր տվեցին և ասացին. «Այս գիշեր այստեղ Իսրայելի որդիներից մարդիկ են մտել երկիրը հետախուզելու»։


Այնտեղից անցան, եկան մինչև Եփրեմի լեռը և հասան մինչև Միքայի տունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ