մինչև Մանասեի որդիների սահմանները, Բեթսանն ու իր գյուղերը, Թանաքն ու իր գյուղերը, Գաղաադն ու իր գյուղերը, Մակեդդոն ու իր գյուղերը և Դովրն ու իր գյուղերը։ Այնտեղ բնակվեցին Իսրայելի որդի Հովսեփի որդիները։
Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն և Եփրեմը։ Ղևտացիներին երկրի մեջ բաժին չտրվեց, այլ միայն քաղաքներ՝ բնակվելու համար, և դրանց ագարակները՝ նրանց ոչխարների համար։
Տերը Հուդայի հետ էր, և նա ժառանգեց լեռնային շրրջաններ։ Հովիտների բնակիչների տարածքները, սակայն, չկարողացավ ժառանգել, որովհետև Ռեքաբը արգելք եղավ նրանց, և նրանք երկաթե կառքեր ունեին։