Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հեուն եկավ ու մտավ սենյակը։ Յուղը թափելով նրա գլխին՝ նա ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քեզ Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի թագավոր օծեցի,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հեուն վեր կացավ, տուն մտավ, և նա յուղը թափեց նրա գլխին ու ասաց նրան. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես քեզ թագավոր օծեցի Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:6
20 Խաչաձեւ Հղումներ  

Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն այնտեղ նրան Իսրայելի թագավոր թող օծեն։ Եղջերափողե՛ր հնչեցրեք և բացականչե՛ք. “Կեցցե՜ Սողոմոն արքան”։ Ապա նրա հետևից գնալով՝ քաղա՛ք բարձրացեք,


Օրհնյա՜լ լինի Տերը՝ քո Աստվածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայելի աթոռը։ Տերն Իսրայելը հավիտյան սիրելու համար քեզ է հաստատել ու քեզ արքա դարձրել նրա վրա, որ արդարամտությամբ դատաստան անես նրանց ատյաններում»։


Գնա՛ և ասա՛ Հերոբովամին. այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից, քեզ Իսրայելի իմ ժողովրդի վրա առաջնորդ դրեցի,


«Թեև ես քեզ երկրի փոշուց բարձրացրի և Իսրայելին՝ իմ ժողովրդին, առաջնորդ դարձրի, սակայն դու գնացիր Հերոբովամի ճանապարհով և Իսրայելին՝ իմ ժողովրդին, մեղանչել տվեցիր, որ նրանց կուռքերով ինձ բարկացնես։


Ամեսսեի որդի Հեուին՝ Իսրայելի թագավոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսեեին քո փոխարեն մարգարե կօծես։


Քո ծառան քո ընտրած ժողովրդի մեջ է, մի ժողովուրդ, որը բազմամարդ է, անթիվ ու անհամար։


և այս սրվակի յուղը նրա գլխին թափելով՝ ասա՛. “Այսպես է ասում Տերը. քեզ Իսրայելի թագավոր օծեցի”։ Ապա դուռը բա՛ց արա, էլ մի՛ սպասիր, փախի՛ր»։


և տեսավ, որ զորքի իշխանները նստած են։ Նա ասաց. «Ո՜վ իշխան, խոսք ունեմ քեզ ասելու»։ Հեուն ասաց. «Մեզնից ո՞ւմ»։ Մարգարեն ասաց. «Քե՛զ, ո՜վ իշխան»։


Տիրոջից էր, որ Հովրամի մոտ գնալը Օքոզիայի կործանումը լինի։ Երբ նա եկավ, ելավ Նամեսսիի որդի, Տիրոջից օծյալ Հեուին հանդիպելու։


«Ես Սիոնում իմ թագավորին կարգեցի Սուրբ լեռան վրա»։


Պիտի խռովվեն բոլորը, որ սրտով անմիտ են, Ննջեցին իրենց քնի մեջ և ոչինչ չգտան. Բոլոր մարդիկ, որոնց ձեռքում հարստություն կար,


Այսպես է ասում Տերը՝ Աստված, իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, քո առաջ բացեմ դռները, և քաղաքները չփակվեն։


Սամուելն առավ յուղի սրվակն ու լցրեց նրա գլխին, համբուրեց նրան և ասաց. «Տերը չէ՞, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության՝ Իսրայելի ժողովրդի վրա։ Դու կիշխես Տիրոջ ժողովրդի վրա և կփրկես նրան իր շուրջը գտնվող թշնամիների ձեռքից։ Եվ թող սա նշան լինի, որ Տերն է քեզ օծողը.


Տերն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում։


Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։