Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն այնտեղ նրան Իսրայելի թագավոր թող օծեն։ Եղջերափողե՛ր հնչեցրեք և բացականչե՛ք. “Կեցցե՜ Սողոմոն արքան”։ Ապա նրա հետևից գնալով՝ քաղա՛ք բարձրացեք,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Եվ այնտեղ Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր թող օծեն Իսրայելի վրա, և փո՛ղ հնչեցրեք ու բացականչե՛ք. “Կեցցե՜ Սողոմոն արքան”։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:34
24 Խաչաձեւ Հղումներ  

Այսօր նա իջել է, մորթել բազում արջառներ, ոչխարներ ու գառներ, կանչել արքայի բոլոր որդիներին, զորքի հրամանատարներին ու Աբիաթար քահանային։ Նրանք ահա ուտում ու խմում են նրա մոտ՝ ասելով. “Կեցցե՛ Ադոնիա արքան”,


Նա վեր կացավ ու գնաց Քեբրոն։ Աբեսաղոմը պատգամավորներ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերին և ասաց. «Երբ եղջերափողի ձայն լսեք, աղաղակե՛ք. “Աբեսաղոմը թագավորեց Քեբրոնում”»։


Սամուելն առավ յուղի սրվակն ու լցրեց նրա գլխին, համբուրեց նրան և ասաց. «Տերը չէ՞, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության՝ Իսրայելի ժողովրդի վրա։ Դու կիշխես Տիրոջ ժողովրդի վրա և կփրկես նրան իր շուրջը գտնվող թշնամիների ձեռքից։ Եվ թող սա նշան լինի, որ Տերն է քեզ օծողը.


Հովիդայեն բերել տվեց արքայի որդուն, նրա գլխին դրեց թագը, նրան հանձնեց Օրենքի գիրքը, նրան օծելով՝ թագավոր դարձրեց և ծափ զարկեց ու ասաց. «Կեցցե՛ արքան»։


Երբ այդ լսեցին, ամեն մեկն շտապեց իր բաճկոնը վերցնել և աստիճանների գլխին, որտեղ նստում էին, դրեց նրա տակը։ Եղջերափող հնչեցնելով՝ նրանք ասացին. «Հեուն թագավոր դարձավ»։


և այս սրվակի յուղը նրա գլխին թափելով՝ ասա՛. “Այսպես է ասում Տերը. քեզ Իսրայելի թագավոր օծեցի”։ Ապա դուռը բա՛ց արա, էլ մի՛ սպասիր, փախի՛ր»։


Ամեսսեի որդի Հեուին՝ Իսրայելի թագավոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսեեին քո փոխարեն մարգարե կօծես։


Իսրայելի բոլոր ծերերը եկան Քեբրոն՝ արքայի մոտ, և Դավիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում՝ Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին ամբողջ Իսրայելի վրա։


Եվ Հեսսեին հրավիրի՛ր զոհաբերությանը, ու ես քեզ ցույց կտամ, թե ի՛նչ պետք է անես, և կօծես նրան, որին քեզ կասեմ»։


և տեսավ, որ արքան, ինչպես կարգն է, կանգնել է սյան մոտ, իսկ երգիչներն ու փողհարները՝ նրա շուրջը։ Երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր և փող հնչեցնում։ Գոթողիան պատառոտեց իր հագուստները և աղաղակեց՝ ասելով. «Դա՜վ է, դա՜վ»։


Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։


Այսպես է ասում Տերը՝ Աստված, իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, քո առաջ բացեմ դռները, և քաղաքները չփակվեն։


Խռովվեցին հեթանոսները, և թագավորությունները խոնարհվեցին. Բարձրյալը ձայնեց, և երկիրը դողաց։


Դուրս բերելով արքայորդուն՝ նրա վրա դրեց թագն ու Վկայությունը։ Հովիդայեն ու իր որդիները նրան թագավոր դարձրին և օծեցին՝ գոչելով. «Կեցցե՜ արքան»։


Հեուն եկավ ու մտավ սենյակը։ Յուղը թափելով նրա գլխին՝ նա ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քեզ Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի թագավոր օծեցի,


Եկան Հուդայի երկրի մարդիկ և այնտեղ Դավթին Հուդայի տան վրա թագավոր օծեցին։ Դավթին հայտնեցին, որ Գաղաադի Հաբիս բնակավայրի մարդիկ թաղել են Սավուղին։


Սամուելն ասաց ողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ամենքիդ մեջ նրա նմանը չկա»։ Ամբողջ ժողովուրդը ճանաչեց նրան՝ ասելով. «Կեցցե՜ արքան»։


և նա թող գա, նստի իմ աթոռին ու թագավորի իմ փոխարեն, քանզի ես եմ հրամայել, որ նա լինի Իսրայելի ու Հուդայի երկրի առաջնորդը»։


Սադովկ քահանան յուղով լի եղջյուրն առավ խորանից և օծեց Սողոմոնին, եղջերափող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ Սողոմոն արքան»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ