Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 որպեսզի վերացնես քո տիրոջ՝ Աքաաբի տունը և իմ ծառա մարգարեների ու Տիրոջ բոլոր ծառաների արյան վրեժը լուծես Հեզաբելից ու նրա ամբողջ տնից,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ դու պիտի ջարդես քո տիրոջ՝ Աքաաբի տունը, որպեսզի իմ մարգարե ծառաների և Տիրոջ բոլոր ծառաների արյան վրեժն առնեմ Հեզաբելից։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:7
21 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Հեզաբելը լսեց, որ Նաբոթը քարկոծվել ու մահացել է, ասաց Աքաաբին. «Գնա ժառանգի՛ր հեզրայելացի Նաբոթի այգին, որը չէր ուզում քեզ արծաթով ծախել, քանի որ Նաբոթը կենդանի չէ. նա մեռել է»։


երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, Աբդիուն հարյուր մարգարեի տարավ և նրանց հիսուն-հիսուն թաքցրեց այրերում և կերակրեց նրանց հացով ու ջրով։


Երկի՛նք, ուրախացի՛ր Նրա հետ, Նրան թող երկրպագեն Աստծու բոլոր որդիները։ Ազգե՛ր, ուրախացե՛ք Նրա ժողովրդի հետ, նրան թող զորացնեն Աստծու բոլոր հրեշտակները, որովհետև նրա որդիների արյան վրեժն է պահանջվում. թշնամիների վրեժն է պահանջվելու, և դատաստան է արվելու։ Թող ատելի մարդկանց հատուցի, և Տերը թող սրբագործի իր ժողովրդի երկիրը»։


Իզուր ամբարտավանացավ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջև։ Նրան իր կինը՝ Հեզաբելը, հիմարացրեց։


Ահա ես քեզ պիտի պատուհասեմ, քեզ վրա կրակ պիտի թափեմ, Աքաաբի տոհմից պիտի կոտորեմ և Իսրայելից պիտի վերացնեմ բոլոր արուներին՝ ծառա թե ազատ։


Կհատուցեմ վրեժխնդրության օրը, այն ժամանակ, երբ նրանք կշեղեն իրենց ուղին, որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, և ձեր դատաստանը պատրաստ է։


որովհետև ճշմարիտ ու արդար են դատաստանները նրա, քանի որ դատեց մեծ պոռնիկին, որն իր պոռնկության մեջ ապականեց երկիրը։ Եվ նրանից լուծեց արյան վրեժն իր ծառաների (Բ Օր. 32.43, Դ Թագ. 9.7)»։


Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։


Արդարև, ճանաչում ենք նրան, ով ասաց. «Իմն են վրեժխնդրությունները, և ես պիտի հատուցեմ» (Բ Օր. 32.35)։ Եվ դարձյալ. «Տերը պիտի դատի իր ժողովրդին» (Բ Օր. 32.36)։


որովհետև նա Աստծու պաշտոնյա է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև զուր տեղը չէ սուրը մեջքին կրում։ Աստծու սպասավոր է նա՝ բարկությամբ պատժելու նրան, ով չարիք է գործում։


Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։


որպեսզի ձեզ վրա ընկնի երկրի վրա թափված ամեն արդար արյան մեղքը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդու՝ Զաքարիայի արյունը, որին սպանեցիք տաճարի ու զոհասեղանի միջև։


Բայց շատ բան ունեմ ասելու քո դեմ. այն, որ հանդուրժեցիր Հեզաբելին՝ այդ կնոջը, որ իրեն մարգարե է անվանում և մոլորություն ուսուցանում իմ ծառաներին, որ պոռնկանան և կուռքերին զոհվածի միս ուտեն։


Որպեսզի Աքաաբի մասին Տիրոջ ասած խոսքն իրականանա, Տերը կատարեց այն, ինչ ասել էր իր ծառա Եղիայի միջոցով»։


Տիրոջից էր, որ Հովրամի մոտ գնալը Օքոզիայի կործանումը լինի։ Երբ նա եկավ, ելավ Նամեսսիի որդի, Տիրոջից օծյալ Հեուին հանդիպելու։


ականջ չդնեք իմ ծառա մարգարեների խոսքերին, որոնց ես կանխավ ուղարկեցի ձեզ մոտ. ուղարկեցի, բայց դուք չլսեցիք.


Եվ Հեուն կոտորեց Հեզրայելում Աքաաբի տնից մնացած բոլոր մարդկանց, նրա բոլոր մեծամեծներին, հարազատներին, քրմերին, այնպես որ նրանցից ոչ մեկին կենդանի չթողեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ