Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և Հեուն ասաց նրանց. «Ցա՛ծ գցեք դրան»։ Ցած նետեցին այդ կնոջը. նրա արյունը պատերի ու ձիերի վրա ցայտեց, և ձիերը ոտքի կոխան արեցին նրան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ասաց. «Ցա՛ծ գցեք դրան». և նրանք ցած գցեցին նրան, և նրա արյունը ցայտեց պատի ու ձիերի վրա, և ոտնատակ տվեցին նրան։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:33
13 Խաչաձեւ Հղումներ  

Այդ քաղաքում բնակվող ծերերն ու ազատները արեցին այնպես, ինչպես որ գրված էր Հեզաբելի՝ նրանց ուղարկած նամակներում։


Այդպես էլ եղավ. և խուռն ամբոխը դռան առաջ կոխոտեց նրան, ու նա մեռավ։


“Ես,- ասաց Տերը,- երեկ տեսա Նաբոթի ու նրա որդիների արյունը. դրա համար ես քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”։ Արդ, վերցրո՛ւ նրան ու նետի՛ր այդ արտը, ինչպես ասել է Տերը»։


Հեուն, գլուխը բարձրացնելով դեպի պատուհանը, ասաց. «Ո՞վ ես դու, իջի՛ր ինձ մոտ»։ Երկու ներքինիներ կռացան ու ցած նայեցին,


Հեուն մտավ ներս և ուտելուց ու խմելուց հետո ասաց. «Վերցրե՛ք այդ անիծյալին ու թաղե՛ք նրան, քանզի թագավորի դուստր է»։


Աստված մեզ հանգիստ է պարգևելու այս լեռան վրա, իսկ մովաբացին ոտքի կոխան պիտի լինի, ինչպես որ կալն է ճզմվում կամնասայլի տակ։


Հեզ ու խոնարհ մարդիկ կկոխոտեն, և աղքատները ոտքի տակ կտան դրանք»։


Նա ջնջեց իմ միջից իմ ընտիր-ընտիր զորավորներին, իմ ընտրյալների կոտորածի ժամն ազդարարեց. Տերը, ինչպես հնձանում, ճզմեց կույսին՝ Հուդայի դստերը։ Ահա թե ինչու եմ ինձ լացի տվել։


Եվ ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան։ Արդ, ոտքի կոխան կլինի, ինչպես ցեխը՝ ճանապարհի վրա։


Եվ կլինեն պատերազմողների պես, որ կկոխկռտեն ցեխը պատերազմի ճանապարհներին ու ճակատամարտ կտան, որովհետև Տերը նրանց հետ է, և կամաչեն հեծյալները երիվարների վրա։


«Դո՛ւք եք երկրի աղը։ Եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղվի։ Այլևս ոչ մի բանի վրա չի ազդի, այլ դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։


Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել շնորհի Հոգին։