Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Այդ քաղաքում բնակվող ծերերն ու ազատները արեցին այնպես, ինչպես որ գրված էր Հեզաբելի՝ նրանց ուղարկած նամակներում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ նրա քաղաքի մարդիկ՝ այդ ծերերն ու ազնվականները, որոնք բնակվում էին նրա քաղաքում, արեցին այնպես, ինչպես որ Հեզաբելը հրաման էր ուղարկել նրանց, ինչպես որ գրել էր նրանց ուղարկած իր նամակներում։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:11
20 Խաչաձեւ Հղումներ  

Պետրոսն ու առաքյալները պատասխան տվեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։


Իսկ Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին և ասացին նրանց. «Եթե Աստծու առաջ արդար է առավել ձեզ լսել, քան Աստծուն, ինքներդ որոշեք։


Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։


Երազի մեջ Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով՝ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։


և Աքաաբի տան բոլոր գործերը. ըստ նրա խորհուրդների գնացիք, որ ձեզ մատնեմ կորստյան և քո բնակիչներին՝ սուլոցի. ժողովուրդների նախատինքները կընդունեք»։


Եփրեմը զրկեց իր ոսոխին և ոտնակոխ արեց արդարությունը, քանի որ սկսեց սնոտի բաների հետևից գնալ։


Շատերն են շողոքորթում իշխաններին, բայց մարդու իրավունքը Տիրոջից է գալիս։


Թագավորը և նրա հետ բոլոր եղողները, որ ունկնդիր են անիրավ խոսքերի, անօրեններ են։


Հովաս արքայի հրամանով Տիրոջ տան գավթում մարդիկ հարձակվեցին նրա վրա ու քարկոծեցին նրան։


Արդ, ո՛վ արքա, քանի որ դու շատ ես ցանկանում, անպայման արի՛ մեզ մոտ, որ նրան շրջափակենք ու քո՝ արքայիդ ձեռքը հանձնենք»։


Արքան իրեն շրջապատող թիկնապահներին ասաց. «Գնացե՛ք ու Տիրոջ քահանաներին սպանե՛ք, քանի որ նրանք հովանավորում են Դավթին։ Նրանք գիտեին, որ նա փախչում է, բայց ինձ չհայտնեցին»։ Արքայի ծառաները չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել ու սպանել Տիրոջ քահանաներին։


Դատի ժամանակ անիրավ մի՛ եղիր, աղքատի հանդեպ աչառություն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո մերձավորին։


Եվ քանի որ մանկաբարձները երկյուղ ունեցան Աստծուց, ընտանիքներ ստեղծեցին իրենց համար։


Մանկաբարձները, սակայն, երկյուղ կրելով Աստծուց, չանսացին եգիպտացիների արքայի հրամանին և թողնում էին, որ արուներն ապրեն։


իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն՝ “Դու հայհոյեցիր Աստծուն ու արքային”, և թող դուրս հանեն Նաբոթին ու քարկոծեն, մինչև որ մեռնի»։


Ծոմապահություն նշանակեցին, Նաբոթին նստեցրին ժողովրդի մեջ գլխավոր տեղում,


Վանեցինք իրավունքը, և արդարությունը հեռացավ մեզնից։ Ճշմարտությունը սպառվեց նրանց ճանապարհներին. նրանք ուղիղ ճանապարհով չկարողացան գնալ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ