Ադերի որդին՝ Ասորիքի արքան, հավաքեց իր ամբողջ զորքը և ելավ ու պաշարեց Սամարիան, իրեն հետ էին ևս երեսուներկու թագավորներ։ Բոլորը երիվարներով ու մարտակառքերով ելան պատերազմի ու պաշարեցին Սամարիան։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասորիների արքան պատերազմի մեջ էր Իսրայելի դեմ։ Նա, խորհրդակցելով իր ծառաների հետ, ասաց. «Որոշակի տեղում թող բանակը դարան մտնի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասորիների թագավորը պատերազմում էր Իսրայելի դեմ։ Իր ծառաների հետ խորհուրդ արեց՝ ասելով. «Այսինչ կամ այնինչ տեղը պիտի բանակ դնեմ»։ |
Ադերի որդին՝ Ասորիքի արքան, հավաքեց իր ամբողջ զորքը և ելավ ու պաշարեց Սամարիան, իրեն հետ էին ևս երեսուներկու թագավորներ։ Բոլորը երիվարներով ու մարտակառքերով ելան պատերազմի ու պաշարեցին Սամարիան։
Ասորիքի արքայի ծառաներն ասացին նրան. «Իսրայելի Աստվածը լեռների Աստված է և ոչ թե դաշտերի Աստված, այդ պատճառով էլ նրանք հաղթեցին մեզ։ Եթե նրանց դեմ պատերազմենք հարթ վայրում, կհաղթենք նրանց։
Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրավել էր քո հորից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կվերցնես Դամասկոսից, ինչպես իմ հայրը վերցնում էր Սամարիայից»։ Աքաաբն ասաց. «Ես էլ դաշինք կնքելով՝ քեզ կարձակեմ»։ Նա դաշինք կնքեց նրա հետ և արձակեց նրան։
Ասորիների արքան պատվեր էր տվել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչեք մեծի կամ փոքրի դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։
Ժամանակ անց Ադերի որդին՝ ասորիների արքան, հավաքեց իր ամբողջ բանակը և եկավ պաշարեց Սամարիան։
Եղիսեեն, լուր ուղարկելով Իսրայելի արքային, ասաց. «Զգո՛ւյշ եղիր, չլինի թե անցնես այսինչ տեղով, քանի որ ասորիները դարան են մտել այնտեղ»։
Ինչ խորհուրդ էլ անեք, Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք, չի հաստատվելու, քանզի Տերը՝ Աստված, մեզ հետ է։