Ադերի որդին՝ Ասորիքի արքան, հավաքեց իր ամբողջ զորքը և ելավ ու պաշարեց Սամարիան, իրեն հետ էին ևս երեսուներկու թագավորներ։ Բոլորը երիվարներով ու մարտակառքերով ելան պատերազմի ու պաշարեցին Սամարիան։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժամանակ անց Ադերի որդին՝ ասորիների արքան, հավաքեց իր ամբողջ բանակը և եկավ պաշարեց Սամարիան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանից հետո ասորիների Բենադադ թագավորը հավաքեց իր ամբողջ բանակը, ելավ ու պաշարեց Սամարիան։ |
Ադերի որդին՝ Ասորիքի արքան, հավաքեց իր ամբողջ զորքը և ելավ ու պաշարեց Սամարիան, իրեն հետ էին ևս երեսուներկու թագավորներ։ Բոլորը երիվարներով ու մարտակառքերով ելան պատերազմի ու պաշարեցին Սամարիան։
Ասորիների արքան պատվեր էր տվել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչեք մեծի կամ փոքրի դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։
Եզեկիա արքայի թագավորության չորրորդ տարում, այսինքն՝ Իսրայելի Եղա արքայի որդի Օվսեեի թագավորության յոթերորդ տարում, Ասորեստանի արքա Սաղմանասարը ելավ Սամարիայի դեմ, պաշարեց այն և երեք տարի անց քաղաքը գրավեց։
Նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսի տասներորդ օրը Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զորքով եկավ Երուսաղեմի դեմ, նրա շուրջը բանակ դրեց և շուրջանակի պատնեշ կառուցեց։
Ասորիների արքան պատերազմի մեջ էր Իսրայելի դեմ։ Նա, խորհրդակցելով իր ծառաների հետ, ասաց. «Որոշակի տեղում թող բանակը դարան մտնի»։
Եթե ասենք՝ “Մտնենք քաղաք”, քաղաքում էլ սով է, այնտեղ էլ կմեռնենք. եթե այստեղ նստած մնանք, էլի կմեռնենք։ Արի՛ գնանք ասորիների բանակը։ Եթե մեզ ողջ թողնեն, կապրենք, իսկ եթե սպանեն մեզ, թող մեռնենք»։
Եղիսեեն եկավ Դամասկոս։ Ասորիների արքան՝ Ադերի որդին, հիվանդացել էր։ Նրան այդ մասին հայտնելով՝ ասացին. «Աստծու մարդն այստեղ է եկել»։
Ահա փոքրիկ մի քաղաք, նրա մեջ՝ սակավաթիվ մարդիկ, և մեծազոր մի թագավոր հարձակվում է դրա վրա, պաշարում այն ու մեծամեծ պատնեշներ շինում նրա դեմ։
Քեզ կնեղի քո բոլոր քաղաքներում, մինչև որ տապալվեն քո բարձր պարիսպներն ու ամրությունները, որոնց վրա հույս ես դրել քո ամբողջ երկրում։ Քեզ կնեղի քո բոլոր այն քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տվեց քեզ։