ընդունի՛ր և իմ ընծաները, որ մատուցեցի քեզ, որովհետև ողորմեց ինձ Աստված, և ես ամեն ինչ ունեմ»։ Հակոբն ստիպեց նրան, և նա ընդունեց։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նեեմանն ասաց. «Եթե այդպես է, ա՛ռ երեք տաղանդ արծաթ»։ Նեեմանն ստիպեց և երկու պարկի մեջ երեք տաղանդ արծաթ ու երկու ձեռք պատմուճան դնելով՝ տվեց իր երկու ծառաներին, որ տանեն նրա առջևից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Նեեմանն ասաց. «Բարեհաճի՛ր, ա՛ռ երկու տաղանդ». և նրան ստիպեց ու երկու տաղանդ արծաթը ծրարեց երկու պարկի մեջ և երկու փոխնորդ հանդերձը ու տվեց իր երկու ծառաներին, որոնք տարան նրա առջևից։ |
ընդունի՛ր և իմ ընծաները, որ մատուցեցի քեզ, որովհետև ողորմեց ինձ Աստված, և ես ամեն ինչ ունեմ»։ Հակոբն ստիպեց նրան, և նա ընդունեց։
Իսրայելի արքան կանչեց երկրի բոլոր ծերերին և ասաց. «Իմացե՛ք ու տեսե՛ք, որ նա չարիք է ուզում, քանզի ինձ մոտ մարդ էր ուղարկել՝ պահանջելով իմ տղաներին ու աղջիկներին, իմ արծաթն ու ոսկին, բայց ես չմերժեցի նրան»։
Հովիդայե քահանան մի արկղ վերցրեց, վրան անցք բացեց և դրեց Տիրոջ զոհասեղանի կողքին։ Տիրոջ տունը պահպանող քահանաները Տիրոջ տանը գտնված ամբողջ արծաթը լցրին այնտեղ։
Սակայն նրանք այնքան պնդեցին, որ նա ամաչեց ու ասաց. «Ուղարկե՛ք»։ Հիսուն հոգու ուղարկեցին, որոնք երեք օր փնտրեցին ու չգտան նրան։
Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, որին ես ծառայում եմ, ոչինչ չեմ ընդունի»։ Նա ստիպեց վերցնել, սակայն Եղիսեեն չհամաձայնվեց։
Ասորիների արքան Նեեմանին ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի արքային»։ Նա գնաց՝ իր ձեռքին ունենալով տասը տաղանդ արծաթ, վեց հազար դահեկան և տասը ձեռք պատմուճան։
Տեսիլք անապատում նեղության և տառապանքի մեջ գտնվող չորքոտանիների մասին։ Առյուծն ու առյուծի կորյունը և իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը էշերին բարձած և իրենց հարստությունը ուղտերի վրա դրած, գնում են մի ազգի մոտ, որից իրենց օգուտ ու օժանդակություն չի լինելու, այլ ամոթ ու նախատինք։