Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Հովիդայե քահանան մի արկղ վերցրեց, վրան անցք բացեց և դրեց Տիրոջ զոհասեղանի կողքին։ Տիրոջ տունը պահպանող քահանաները Տիրոջ տանը գտնված ամբողջ արծաթը լցրին այնտեղ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ երբ տեսնում էին, որ արկղի մեջ փողը շատ է, գալիս էին թագավորի գրագիրը և քահանայապետը, հաշվում էին ու ծրարում Տիրոջ տանը գտնվող փողը։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:10
11 Խաչաձեւ Հղումներ  

Սուդայեն՝ քարտուղար, Սադովկն ու Աբիաթարը քահանաներ էին,


Աքիտոբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, Ասան քարտուղար էր,


Երբ տեսնում էին, որ արկղի մեջ արծաթը շատացել է, կանչում էին արքունի քարտուղարների պետին ու քահանայապետին, որոնք գալիս էին, Տիրոջ տանը գտնված արծաթը ծրարում


Նա Եղիակիմ հազարապետին, Սոմնաս դպրապետին և քահանաներից ծերերին քուրձ հագած ուղարկեց Ամովսի որդի Եսայի մարգարեի մոտ,


Արքան պատվեր տվեց Քեղկիա քահանային, Սափանի որդի Աքիկամին, Միքեի որդի Աքոբորին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Հասայիային.


Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարտի և երկնքի զորությունների կուռքերը։ Դրանք այրեց Երուսաղեմից դուրս գտնվող Կեդրոնի դաշտում և դրանց մոխիրը տարավ Բեթել։


Նեեմանն ասաց. «Եթե այդպես է, ա՛ռ երեք տաղանդ արծաթ»։ Նեեմանն ստիպեց և երկու պարկի մեջ երեք տաղանդ արծաթ ու երկու ձեռք պատմուճան դնելով՝ տվեց իր երկու ծառաներին, որ տանեն նրա առջևից։


Կորխի որդի Աբիսափի որդի Կովրեի որդի Սաղովմն ու նրա հայրական տան եղբայրները՝ կորխացիները ևս սպասավորության գործի վրա էին՝ կատարելով վրանի պահպանությունը. նրանք և իրենց հայրերը Տիրոջ բանակատեղիի մուտքի պահապաններն էին։


Երբ ղևտացիները արկղը ներս բերեցին արքայի վերակացուների մոտ, տեսան, որ չափազանց շատ արծաթ է հավաքվել. եկավ արքայի քարտուղարը. ավագ քահանայի վերակացուի հետ արկղը դատարկելով՝ տարան, իր տեղը դրեցին։ Այսպես արեցին ամեն օր։ Շատ արծաթ հավաքվեց։


Նրանք արծաթ տվեցին քարահատներին ու հյուսներին։ Սիդովնացիներին ու տյուրացիներին տվեցին կերակուր, ըմպելիք ու ձեթ, որպեսզի Լիբանանից ծովով մինչև Հոպպե մայրի փայտ բերեն, ինչպես որ հրամայել էր նրանց պարսից Կյուրոս թագավորը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ