Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Իսրայելի արքան կանչեց երկրի բոլոր ծերերին և ասաց. «Իմացե՛ք ու տեսե՛ք, որ նա չարիք է ուզում, քանզի ինձ մոտ մարդ էր ուղարկել՝ պահանջելով իմ տղաներին ու աղջիկներին, իմ արծաթն ու ոսկին, բայց ես չմերժեցի նրան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ Իսրայելի թագավորը կանչեց երկրի բոլոր ծերերին ու ասաց. «Խնդրում եմ, իմացե՛ք և տեսե՛ք, որ նա ահա չարիք է ուզում, որովհետև նա մարդ է ուղարկել ինձ մոտ՝ իմ կանանց և որդիներին և իմ արծաթն ու իմ ոսկին տալու համար, և ես չմերժեցի նրան»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:7
18 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Իսրայելի արքան ընթերցեց նամակը, իր հագուստները պատառոտելով՝ ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ սպանեմ կամ կենդանացնեմ. ինձ մոտ մարդ է ուղարկել բորոտությունից բուժելու համար։ Իմացե՛ք և տեսե՛ք, որ սա պատրվակ է»։


քանզի նրանց սիրտը ստություն է խորհում, և նրանց շուրթերը ցավ են պատճառում։


Ով բարիք է անում, բարության շնորհ կգտնի, իսկ ով չարիք է անում, չարիքը կհասնի նրան։


Առաջնորդ չունեցողները կթափվեն տերևների նման, բազում խորհուրդներով փրկություն կգտնվի։


Խոտորված սիրտը չարիքներ է նյութում և ընդմիշտ խռովություն ստեղծում քաղաքում։


Թող աղոթքս քո առաջ խունկի պես ուղիղ լինի, Տե՜ր, Ձեռքերիս բարձրացումն էլ՝ որպես երեկոյան ընծա։


Այնպես պիտի քո սրբարանում երևամ՝ Տեսնելու քո զորությունն ու փառքը,


Պաղատի՛ր Տիրոջը, և կտա քեզ սրտիդ խնդրածը,


Նա պատրաստել է գործիքը մահվան, Իսկ իր նետերը կրակ են արձակում։


Իր մեջ ցավեր է սաղմնավորելու. սնոտի բաներ են իրեն հանդիպելու. նրա արգանդը նենգություն է ծնելու»։


Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին, գլխավոր դատավորներին, արքային հերթով սպասարկող թիկնապահների բոլոր գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, գանձապահներին, իր ստացվածքների վերակացուներին, հզոր մարդկանց ու զորքի քաջամարտիկներին հավաքեց Երուսաղեմում։


Դավիթը խորհրդակցեց հազարապետների ու հարյուրապետների և բոլոր իշխանների հետ։


Այն ժամանակ Սողոմոն արքան Իսրայելի բոլոր ծերերին, Իսրայելի որդիների ցեղերի բոլոր առաջնորդներով հանդերձ, ժողովեց իր մոտ՝ Սիոնում, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը հանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։ Իսրայելի բոլոր մարդիկ Սողոմոն արքայի մոտ հավաքվեցին


Արդ, վաղն այս ժամին կուղարկեմ իմ ծառաներին, որոնք խուզարկելու են քո և քո ծառաների տները և ինչ որ իրենց աչքերին ցանկալի թվա, ինչի էլ որ իրենց ձեռքերը մեկնեն, պիտի առնեն”»։


Ծերերն ու ամբողջ ժողովուրդը նրան ասացին. «Մի՛ լսիր նրան ու հանձնառու մի՛ եղիր»։


Նա հրովարտակ գրեց Աքաաբի անունով, կնքեց նրա մատանիով և հրովարտակն ուղարկեց ծերերին ու նրա քաղաքի ազատներին, որոնք Նաբոթի հետ էին ապրում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ