Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, որին ես ծառայում եմ, ոչինչ չեմ ընդունի»։ Նա ստիպեց վերցնել, սակայն Եղիսեեն չհամաձայնվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Բայց նա ասաց. «Կենդանի է Տերը, որի առաջ կանգնած եմ ես, չեմ ընդունի»։ Նեեմանը ստիպեց նրան, բայց նա մերժեց։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:16
15 Խաչաձեւ Հղումներ  

Եղիսեեն նրան ասաց. «Մի՞թե իմ սիրտը քեզ հետ չէր, երբ այդ մարդն իր մարտակառքից իջավ քեզ դիմավորելու։ Արդարև, արծաթ ու հագուստներ վերցրիր՝ ձիթենիներ ու այգիներ, արջառ ու ոչխար գնելու և ծառաներ ու աղախիններ ունենալու համար։


Սպասավոր Գեեզին ասաց Եղիսեեին. «Իմ տերը հրաժարվեց վերցնել ասորի Նեեմանի բերած նվերները։ Կենդանի է Տերը. ես նրա հետևից կվազեմ ու մի բան կվերցնեմ»։


Եղիսեեն ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ. եթե Հուդայի երկրի Հովսափատ արքայի նկատմամբ ակնածանք չունենայի, քո երեսին իսկ չպիտի նայեի։


Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։


Ահա երրորդ անգամ է, որ պատրաստվում եմ գալ ձեզ մոտ. ձեզ համար բեռ չեմ լինի, որովհետև ձեր ունեցածը չեմ փնտրում, այլ ձեզ։ Որովհետև որդիները չէ, որ պարտավոր են հայրերի համար հարստություն կուտակել, այլ հայրերը՝ որդիների։


Ամեն ինչ ինձ թույլատրված է, բայց ամեն ինչ օգտակար չէ։ Ամեն ինչ ինձ թույլատրված է, բայց պետք չէ, որ որևէ բանի գերին դառնամ։


Հիվանդներին բժշկե՛ք, բորոտներին մաքրե՛ք, դևերին հանե՛ք, ձրի առաք, ձրի էլ տվեք։


Սակայն Եղիան ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ. ես այսօր երևալու եմ Աքաաբին»։


Աստծու մարդն արքային ասաց. «Եթե քո տան կեսն էլ ինձ տաս, չեմ մտնի քո տունը, ոչ էլ հաց կուտեմ և ջուր կխմեմ այստեղ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ