ասե՛ք. “Այսպես է հրամայում արքան. “Բանտարկե՛ք սրան, և թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչև որ ողջ և առողջ վերադառնամ պատերազմից”»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի արքան, Հուդայի արքան և Եդովմի արքան գնացին, յոթ օրվա ճանապարհ կտրեցին, սակայն ջուր չկար ո՛չ բանակի, ո՛չ էլ իրենց հետ եղող անասունների համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ գնացին Իսրայելի թագավորը, Հուդայի թագավորը և Եդովմի թագավորը և յոթ օր պտույտ տվեցին, և ջուր չկար ո՛չ բանակի համար և ո՛չ էլ նրանց հետ եղած անասունների համար։ |
ասե՛ք. “Այսպես է հրամայում արքան. “Բանտարկե՛ք սրան, և թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչև որ ողջ և առողջ վերադառնամ պատերազմից”»։
Աքաաբի որդի Հովրամը Հուդայի Հովսափատ արքայի թագավորության տասնյոթերորդ տարում դարձավ Իսրայելի թագավոր և տասներկու տարի թագավորեց Սամարիայում։
Իսրայելի արքան ասաց. «Ավա՜ղ, Տերը պաշարել է իրար մոտ հավաքված երեք թագավորներիս, որ նրանց մովաբացիների ձեռքը հանձնի»։
Նա Հուդայի Հովսափատ արքայի մոտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Մովաբացիների արքան ըմբոստացել է իմ դեմ, կգա՞ս ինձ հետ մովաբացիների դեմ պատերազմելու»։ Նա ասաց. «Կելնեմ, քանզի մի ենք ես ու դու, մի են իմ ու քո զորքը, և մի են իմ ու քո երիվարները»։
Եվ քո բոլոր ծառաները պիտի գան ինձ մոտ և երկրպագեն ինձ ու ասեն. “Ելի՛ր դու և քո ողջ ժողովուրդը, որին դու ես առաջնորդում”։ Եվ այդ ժամանակ կելնենք»։ Մովսեսը խիստ զայրացած ելավ փարավոնի մոտից։
Մովսեսն Իսրայելի որդիներին Կարմիր ծովից տարավ հասցրեց Սուր անապատը։ Նրանք երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան։
Տիրոջ խոսքով Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը Սին անապատից գնաց՝ ըստ իրենց բանակների, և բանակեց Ռափիդիմում։ Բայց ջուր չկար, որ ժողովուրդը խմեր։
և սկսեց գանգատվել Աստծուց ու Մովսեսից, և ասացին. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես։ Ո՛չ հաց կա և ո՛չ ջուր։ Մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։
Բարակը Զաբուղոնի որդիներին և Նեփթաղիմի որդիներին կանչեց Կադես։ Տասը հազար մարդ նրա հետևից գնացին. Դեբովրան նույնպես գնաց նրա հետ։