Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Նրա օրոք Եդովմն ապստամբեց Հուդայի դեմ և իր համար առանձին մի թագավոր օծեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Նրա օրերին Եդովմն ապստամբեց Հուդայի դեմ, և իրենց վրա մի թագավոր դրեցին։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Նա երկրից մաքրեց սոդոմական մեղք գործողներին, որոնք մնացել էին իր հոր օրերից։


Իսրայելի արքան, Հուդայի արքան և Եդովմի արքան գնացին, յոթ օրվա ճանապարհ կտրեցին, սակայն ջուր չկար ո՛չ բանակի, ո՛չ էլ իրենց հետ եղող անասունների համար։


Եդովմն անջատ մնաց Հուդայի երկրից։ Եվ այդպես է մինչև այսօր։ Այդ ժամանակ ապստամբեց նաև Լեբնան։


Նա իր անդրանիկ որդուն, որն իր փոխարեն պետք է թագավորեր, տարավ և ողջակիզեց պարսպի վրա։ Դա մեծ ափսոսանք պատճառեց Իսրայելին, և նրանք, երես դարձնելով նրանցից, գնացին իրենց երկիրը։


Նա Եդովմի մեջ՝ եդովմացիների երկրի բոլոր տեղերում, բերդապահ զորքեր դրեց, և բոլոր եդովմացիները դարձան արքայի հպատակները։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։


Քո սրի միջոցով պիտի ապրես և քո եղբորը պիտի ծառայես։ Բայց կգա ժամանակ, երբ կքանդես ու կթոթափես նրա լուծը քո պարանոցից»։


Երբ Մովաբի երկրի արքան տեսավ, որ պատերազմը տանուլ է տալիս, իր հետ վերցրեց յոթ հարյուր սուսերակիրների, որպեսզի ճեղքելով հասնի Եդովմի արքային, սակայն չկարողացավ։


Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար։


Նա տասը հազար եդովմացիների սպանեց Մայիլում, պատերազմով գրավեց Վեմը և այն կոչեց Հեկթովել, ինչպես և կոչվում է մինչև այսօր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ